«Բարսան» հաղթեց ֆուտբոլին, ֆուտբոլն՝ ինձ

Apr 14, 2011 03:01

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի չորս զույգերից երկուսի հաղթողին ճիշտ գուշակեցի:
Մեր Հենոյի «Շախտյորը» պարտվեց «Բարսելոնին»: Մեր ազգային ինքնասիրությունը մի քիչ տրորվեց, բայց ֆուտբոլը հաղթեց:

«Ինտերը» պառաված ու հոգնած տեսք ուներ, իսկ «Շալկե 04»-ի լեգենդար հարձակվող Ռաուլը երկրորդ երիտասարդությունն է ապրում: Պառաված «Ինտերը» իմ սխալ գուշակություններից մեկն էր:
Մյուսն էլ Աբրամովիչի փողերն էս տարի անիմաստ մսխող «Չելսին» էր, որը թե Լիգայում եւ թե Անգլիայի ազգային առաջնությունում զիջում է «Մանչեսթեր Յունայթեդին»:
Բայց կարեւորն այն է, որ «Ռեալը» հաղթեց «Տոտենհեմին», եւ մենք մոտակա շաբաթներին չորս սուպերկլասիկո ենք տեսնելու:
ՉԼ կիսաեզրափակիչում իմ «Բարսան» կհաղթի «Ռեալին», «Մանչեսթերն» էլ՝ «Շալկեին»: Ահա իմ նոր կանխատեսումը:
Իսկ ի՞նչ են մտածում իմ ֆրենդները:

ֆուտբոլ, կարծիք

Previous post Next post
Up