Սերիալի նոր ժանր` "ուժային"

Feb 18, 2011 17:23

Երբ Հայաստանում սկսվեց սերիալային բումը` գերակշռում էին կենցաղային ժանրերը. ընտանեկան իրադարձություններ, հարեւանների հարաբերություններ, շենք` իր բարքուբանով եւ այլն:
Հետո էր, որ ասպարեզ եկան հանցագործ աշխարհի մարդիկ: Սկզբում նրանք անշառ էին` "Վերվարածների" Ճպլի կերպարով:

Շուտով ամեն բան փոխվեց. մարդիկ անհամբերությամբ սպասում էին "Որոգայթի" Հովոյի, Գոքորի, "Կյանքի գինը" սերիալի Բարխուդարովի, Ռուբինյանի, մյուսների քրեական ռազբորկաներին:
Քրեական էս հորձանուտում միշտ ճարպիկ էր կրիմինալը, մի տեսակ անօգնական եւ անզոր` իրավապահները:
Բանակի մասին էլ չխոսենք. այս թեման շրջանցված էր: Հիշում եմ միայն, որ "Վերվարածների" Կնյազի ծնողները մադմուրդ էին խառնել` նրան բանակից ազատելու համար:
Հիմա իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր ուժայինները "ռեւանշի" են ձգտում:
"Շանթի" եթերում հայտնվել է "Բանակում" սերիալը, որտեղ չարաճճի զինվորների կողքին հառնում է արդարամիտ, հայրենիքն ու բանակը սիրող հրամանատարի կերպարը:
Մեր մենթերն էլ կինո ունեն, որում նրանք անձնուրաց են ու քաջ:
Ու մնում եմ զարմացած, որ չեկիստները չեն նախանձում ու մի սերիալ էլ իրենք չեն պատվիրում:
Դա էլ որ լինի` մեր եթերը ոչ միայն "պատասխանատու" կկոչվի, այլ նաեւ` "ուժային":
Դե առաջարկ էր` արեցի:
Մնացածը` իրանց գործն է...

չեկիստ, tv, արձագանք, ես, մենթ, բանակ

Previous post Next post
Up