Feb 18, 2011 11:32
...Անհեթեթությունն այն է, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը հայտարարում են 2013-ին Սերժ Սարգսյանի թեկնածության պաշտպանության մասին այն ժամանակ, երբ գործող նախագահը դեռ պաշտոնապես չի հայտարարել, որ առաջադրվելու է: Լավ, Սերժ Սերգսյանի ինչի՞ն էր պետք էս թղթի կտորը: Ուրեմն՝ պետք էր: Ուրեմն, նա իր իշխանության շարունակականության վտանգը տեսնում է ոչ թե ընդդիմութունից կամ այլ տեղից, այլ՝ հենց իշխանության ներսում ու ուզում է սահմանափակել համակարգի ներսի մի շարք խաղացողների ազատությունը: Ստացվում է, որ գործող նախագահն ավելի շատ վախենում է ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակային պայքարից, այլ՝ Ռոբերտ Քոչարյանի ռեւանշի վտանգից: Նա փակում է երկրորդ նախագահի հնարավոր վերադարձի ճանապարհը: Լավ, եթե կոալիցիան վերահաստատում եք, էլ ինչի՞ եք առանձին-առանձին մասնակցում խորհրդարանական ընտրութուններին, առանձին-առանձին էդքան փող ծախսում: Կամ՝ եթե առնձին-առանձին ընտրության եք մասնակցելու, ի՞նչ է նշանակում հուշագրում տեղ գտած դրույթը՝ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցության պահպանման մասին: Նշանակում է, որ կոալիցիան մեռավ: Անկախ ընտրողների քվեից՝ առաջինը պետք է լինի ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանը պետք է վերընտրվի նախագահի պաշտոնում: Իսկ ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն կստանան այն փայը, որը կորոշվի Բաղրամյան 26-ում: Իհարկե՝ «ճշտով», ախպերավարի:
ԲՀԿ,
ես,
Ռոբերտ Քոչարյան,
ՀՀԿ,
հոդված,
neonews.am,
Սերժ Սարգսյան