Իմ խմբագրականը neonews.am կայքում- 19.02.2011

Feb 19, 2011 19:42


...ՀԱԿ երեկվա հանրահավաքը մարդաշատ էր` գոնե նախորդների համեմատ: Պատճառները մի քանիսն են:

Սա առաջին հանրահավաքն էր` Թունիսի, Եգիպտոսի դեպքերից հետո: Մարդը մտածում է, որ եթե դիկտատոր Մուբարաքն այլեւս իշխանության ղեկին չէ, հեշտ, անհամեմատ հեշտ է լուծել ավելի նվազ հնարավորություններ ունեցող իշխանության հարցերը:

Ավելի առարկայական պատճառ է սոցիալական բեւեռացման խորացումը: Ավելի շատ մարդիկ են զրկվում մի կտոր հաց վաստակելու հնարավորությունից, եւ վիճակի փոփոխությունը նրանց համար դառնում է նպատակ:

Եվ վերջապես, ինչքան էլ պարադոքսալ հնչի, կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումը օգնեց, որ երեկ մարդկանց թիվը մեծ լինի Մատենադարանի տարածքում: Մարդիկ կորցրեցին հույսը իշխանության էվոլուցիոն փոփոխության հանդեպ ու իրենց պատկերացումները գտան ընդդիմության ավելի արմատական կարգախոսների մեջ:

Եգիպտական թեման ամնենասիրվածն էր ՀԱԿ երեկվա հանրահավաքում, բայց չբերվեցին կոնկրետ արգումնետներ, որոնք կհիմնավորեին, որ Հայաստանում հնարավոր են արտահերթ ընտրություններ: Քաղաքականության մեջ` իրականության եւ ցանկության կոնտրաստը մեծ է...

ՀԱԿ, ես, Րաֆֆի Հովհաննիսյան, հոդված, neonews.am, ՀՅԴ, Լեւոն Տեր-Պետրոսյան, Ժառանգություն, ընդդիմություն

Previous post Next post
Up