Հացադուլի դասերը

Mar 23, 2011 08:29

1998 թվականին, երբ որպես դպրոցական պետք է մեկնեի IMO օլիմպիադայի, քաղաքական պատճառներով այն ժամանակվա ՞Հայաստան՞ համահայկական հիիմնադրամի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց տալ ճանապարհածախսը (դպրոցականների մասնակցությունը միջազգային օլիմպիադաներին մինչև 1998 թիվը ֆինանսավորվում էր հենց հիմնադրամի կողմից): Այդ ժամանակ նա արդեն գիտեր, որ ( Read more... )

Leave a comment

ovanitas March 23 2011, 08:14:43 UTC
Միանում եմ ես էլ...
Արևի տակ տեղի համար պայքարում օգտագործվում են բոլոր միջոցները...
Անհանդուրժողականության ծայրահեղ դրսևորումները, երբ դեռ տակն իշխանություն չկա, ինչի՞ կվերածվեն էդ իշխանությունը ստանալուց հետո. վախենում եմ անգամ պատկերացնել

Reply

narjan March 23 2011, 10:55:02 UTC
nerka ishxanutyan dem payqarelu mej henc ed a voch mi handurzhoxakanutyun petq el chi drsevorel

Reply

ovanitas March 23 2011, 11:02:39 UTC
հանդուրժողականություն պետք է դրսևորել ամեն տեղ և միշտ: Հանդուրժողականությունը քրիստոնեական, բարոյական կատեգորիա է, ոչ քաղաքական: Նպատակը չի արդարացնում միջոցները:
Սա իմ անձնական սուբյեկտիվ կարծիքն էր, կամրադ ջան:

Reply

narjan March 23 2011, 11:26:55 UTC
իշխանական քարոզ ա հանդուրժողականությունը՝ պողոս պողոսյաններին, մատաղիսներ, լևոն գուլյաններ ու մարտիմեկեր հանդուրժել:

Էդ հանդուրժողականության միակ բերածն էսօրվա ցինիզմն ու լճացումն ա, երբ որ հացադուլ անողի վրա կարելի ա խնդալ ու իրան պատգամավորը կարա երշիկ ուղղարկի:

Reply

ovanitas March 23 2011, 11:28:44 UTC
որ հանդուրժողականություն լիներ, ցինիզմ չէր լինի էլի

Reply

narjan March 23 2011, 11:33:25 UTC
իդեալիզմ ա ասածդ, կամռադ
թուրքն էլ, որ հանդուրժող լիներ՝ սումգայիթ չէր լինի

Reply

ovanitas March 23 2011, 11:39:28 UTC
իրար ախր պիտի հանդուրժենք է, որ թուրքին միասին չհանուրժենք

Reply

narjan March 23 2011, 11:41:38 UTC
որակական տարբերություն կա՞ թուրքի, ու մատաղիսում զինվոր սպանածների ու էդ գործը կոծկողների ողջ շղթայի միջև

Reply

ovanitas March 23 2011, 11:48:02 UTC
Մեկը բարոյական կատեգորիա է, մեկը քրեական: Քրեականին պատժենք ըստ օրենքի ողջ խստության (սա հանդուժողականության հետ կապ չունի) բայց ցուցադրական թե անկեղծ ձևով հացադուլավորին կալբաս չուղարկենք: Շուրբոլորս անհանդուրժողականությւոն է: ՖԲ-ում արդեն իրար գլուխ են ջարդում: Ու հիմնականում տակը թեմա էլ չկա: Սրա մասին է ասածս:

Reply

narjan March 23 2011, 12:48:43 UTC
Կամռադ, քրեականը լինում մեկ, առանձին վերցրած մարդասպան: Առանձին վերցրած թուրքը կարա հայ սպանի, նույնիսկ լիքը հայ սպանի՝ էդ մեկ ա լինելու ա քրեական կատեգորիա: Երբ որ մարդասպաններին պաշտպանում ա ամբողջ համակարգ, էդ համակարգի բոլոր անդամները դառնում են հանցակից:

Ասենք ում հանդուրժենք կամռադ, մատաղիսի էն հերոս մարդասպանին՞, իրա մեջքերին, ջհանգիրյանին՞, բա ջհանգիրյանի սեկրետարշին ասենք հանդուրժենք թե չէ՞, կամ կողքը աշխատող մնացած դատախազներին՞:

Reply

ovanitas March 23 2011, 13:13:34 UTC
էս բերածդ օրինակի մարդասպանը քաղաքական հետապնդյալի փշեպսակն ա կրում, ինչը լրիվ ուրիշ պատմություն ա ( ... )

Reply


Leave a comment

Up