Հացադուլի դասերը

Mar 23, 2011 08:29

1998 թվականին, երբ որպես դպրոցական պետք է մեկնեի IMO օլիմպիադայի, քաղաքական պատճառներով այն ժամանակվա ՞Հայաստան՞ համահայկական հիիմնադրամի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց տալ ճանապարհածախսը (դպրոցականների մասնակցությունը միջազգային օլիմպիադաներին մինչև 1998 թիվը ֆինանսավորվում էր հենց հիմնադրամի կողմից): Այդ ժամանակ նա արդեն գիտեր, որ ( Read more... )

Leave a comment

ovanitas March 23 2011, 13:13:34 UTC
էս բերածդ օրինակի մարդասպանը քաղաքական հետապնդյալի փշեպսակն ա կրում, ինչը լրիվ ուրիշ պատմություն ա...
Հիմա վերադառնանք մեր թեմային :Ճ
Համակարգի մասն ենք բոլորս: Ի դեպ՝ համակարգը փոխելու մասին մեր իրականության մեջ խոսք չի էլ գնում, խոսքը գնում ա նույն համակարգի ներսում մի խմբին մյուսով փոխարինելու մասին:
Ինչի ենք համակարգի մասը՞: Որովհետև էսօր միջին հային (ինձ ու քեզ էլ հաշված) տար դիր մինիստր՝ զամմինիստրի պոստը իր ընկերոջը/բաջանաղին/ախպորն ա տալու («բա ուրիշ ձև ո՞նց կլինի»), որովհետև ես ու դու էլ պասպորտ սեղանում արագ հարց լուծելու համար հավեսով կաշառք ենք տալիս (սա, թութւոթու, ասում են վերացել ա, բայց որպես օրինակ կաշխատի), որովհետև չինովնիկը վատն ա, քանի իմ ու քո ծանոթը չի (իսկ երբ ծանոթն ա ու իրա կենցաղը ներսից գիտենք, հլա դեռ մի քանի անգամ էլ մեզ լավություն ա արել մեր գործն առաջ գցելով, կասենք՝ էսինչը կարգին մարդ ա, ընտանիքն էլ տղամարդուն վայել կերպով լավ էլ պահում ա, բա հո ախատավարձի հույսին չէր մնալու), որովհետև մեր կառավարությունը խիստ ռեպրեզետատիվ ա էն իմաստով, որ մեկին մեկ արտացոլում ա միջին հայի բարոյական կերպարն ու հայացքները:
Իսկ երբ չենք հանդուրժում ու քարկոծում ենք ցանկացած անձի, միշտ կարելի ա հիշել «թող անմեղն ինքը առաջինը քարով խփի»...
Հանցագործը հանցագործ ա, պիտի պատժվի: Իմ ասած հանդուրժողականությունը, կրկնում եմ, մեր առօրյա կյանքում պիտի ցուցաբերվի ու դա հանցագործին ներելու հետ բացարձակապես կապ չունի:

Reply


Leave a comment

Up