Հացադուլի դասերը

Mar 23, 2011 08:29

1998 թվականին, երբ որպես դպրոցական պետք է մեկնեի IMO օլիմպիադայի, քաղաքական պատճառներով այն ժամանակվա ՞Հայաստան՞ համահայկական հիիմնադրամի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց տալ ճանապարհածախսը (դպրոցականների մասնակցությունը միջազգային օլիմպիադաներին մինչև 1998 թիվը ֆինանսավորվում էր հենց հիմնադրամի կողմից): Այդ ժամանակ նա արդեն գիտեր, որ հեռացվելու է աշխատանքից և մեկ ամիս անց այդպես էլ եղավ: Այդ ժամանակվանից էլ հիշում եմ Րաֆֆիին:

Անցել է 13 տարի: Րաֆֆին նստած հացադուլ է անում Ազատության հրապարակում: Երբ Կարապետիչի վրա եք խնդում, հասկանում եմ: Երբ Լևոնին եք հայհոյում, հասկանում եմ: Երբ Սերժին եք հայհոյում, էլի հասկանում եմ: Բայց Րաֆֆի՞ն:

Կարելի է նրա քաղաքական հայացքների հետ չհամաձայնվել: Շատ հարցերում պասիվ ու անվճռական է գտնվել: Բայց նրա վրա ծիծաղում են... Ամբողջ հացադուլի երևույթի մեջ շատ մարդիկ նկատում են միայն կտրած բեղերն ու նիհարած մարմինը... Մի՞թե սոսկալի չէ:

Միգուցե բավական է ամեն ինչ կապել անհատների հետ: Լևոնը չար է, Կարապետիչը հիմար, Րաֆֆին .... Սպասում ենք մարգարեի՞: Նույնիսկ եթե գա մարգարեն, կասեք որ քաղաքական փորձ չունի ու հետ կուղարկեք: Որովհետև խնդիրը մեր մեջ է, պատճառ ենք փնտրում որ հարմարվենք ու օրինականացնենք ներկան:
Previous post Next post
Up