(no subject)

Mar 16, 2011 18:16

Մի օր ինձ մոտ կգա մեկը,
Ով վիճել է այն մարդու հետ, ում սիրում է:
Բայց ես չեմ սփոփի նրան իմ քնքշությամբ,
Ես խորհուրդ կտամ ներել:

Մի օր ինձ մոտ կգա մեկը,
Ով կորցրել է այն մարդուն, ում սիրում է:
Բայց ես չեմ սփոփի նրան իմ քնքշությամբ,
Ես խորհուրդ կտամ հիշել ու կարոտել:

Մի օր ինձ մոտ կգա մեկը,
Ով մենակ է ու ոչ-ոք չունի:
Բայց ես չեմ սփոփի նրան իմ քնքշությամբ,
Ես խորհուրդ կտամ չբողոքել մենությունից:

Մի օր ինձ մոտ կգա մեկը,
Ով հոգնել է իմ նմաններից և ուզում է ամուսնանալ:
Բայց ես նրսն էլ չեմ սփոփի իմ քնքշությամբ,
Ես խորհուրդ կտամ ինձ հետ ամուսնանալ:

Ես հասարակ մարմնավաճառ եմ, բայց սիրել գիտեմ ու ես էլ եմ հոգնել ինքս ինձնից ու իմ նմաններից,
Ես կպառկեմ միայն նրա հետ, ով ինձ մոտ կգա, որովհետև ցանկանում է ինձ ու երևի չեմ ասի ոչինչ,

Ինձ մի մեղադրեք, ես հասարակ մարմնավաճառ եմ,
Կարող եմ խորհուրդ տալ միայն զիջել ու հարմարվել, հարմարվել ու զիջել:
Ես դեռ միայն դա եմ սովորել կյանքից, ես ամբողջ ժամանակս եմ ծախսել դրա վրա ու հիմա էլ ժամանակ չմնաց մնացած բաներն էլ սովորելու համար:
Բայց ինձ մի մեղադրեք ես հասարակ մարմնավաճառ եմ:

Ու եթե Ձեզ իմ խորհուրդները չօգնեն ես կսփոփեմ ձեզ իմ քնքշությամբ,
Ինձ մի մեղադրեք, ես հասարակ մարմնավաճառ եմ (մարդ եմ, կամ ուղղակի հասարակ եմ):
Previous post Next post
Up