Հարցեր ձեւակերպելու արվեստը

Nov 18, 2011 09:27

Ես գիտությամբ եմ զբաղվում: Պատմաբան եմ, ավելի նեղ իմաստով արեւելագետ: Սա առաջացնում է հասարակության «տեղեկատվական պահանջները բավարարելու» գործին մասնակցության որոշակի պարտավորություն: Համարում եմ, որ դա իմ մասնագիտության անբաժանելի մասն է, անհրաժեշտ է սեփական գիտելիքներով կիսվել ոչ միայն գիտնականների նեղ կամ ուսանողների մի փոքր ավելի լայն շրջանակի հետ: Այդ պատճառով երբեք չեմ հրաժարվում, եթե ֆիզիկապես հնարավորություն ունեմ, ներկայացնել հանրային դասախոսություններ, կարդալ զեկույցներ տարբեր դասընթացներում, հեռուստատեսային հաղորդումների մասնակցել որպես հյուր: Այս հանրային պարտականության մեջ է մտնում նաեւ թերթերում հարցազրույց տալը ու մամլո ասուլիսներին մասնակցությունը: Երբեք չեմ մերժում, եթե թեման համապատասխանում է իր ուսումասիրությունների շրջանակին: Սակայն, վերջին տարվա ընթացքում երկու անգամ մերժել եմ: Առաջին դեպքը, «Ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը» թեմայով մամլո ասուլիսի հրավերն էր, երբ այդ հարցը հերթական անգամ բարձրացվեց: Երկրորդ դեպքը բոլորովին վերջերս էր, երբ խնդրեցին մեկանաբանել հայ համայնքի ճակատագիրը, Սիրիայում իշխանությունների փոփոխության դեպքում:

շարունակություն

թերթ.ամ, մտքեր

Previous post Next post
Up