Անցած ուրբաթ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Սաուդյան Արաբիան բանաձեւ ներկայացրեց: Այն կոչ էր անում Իրանին համագործակցել այն պետությունների հետ, որոնք ցանկանում են պատասխանատվության կանչել ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի վրա մահափորձի կազմակերպիչներին: Ամերիկյան կողմի պնդմամբ` դավադրության հետևում կանգնած են եղել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչները: Թեհրանն ամբողջովին հերքում է դավադարությանն իր մասնակցությունը` նշելով, որ դա հորինվածք է, որի նպատակն է Իրանի ու հարեւանների միջեւ վեճ հրահրել եւ երկրին բացասական լույսի ներքո ներկայացնել:
Բանաձևն ընդունվեց: Ընդ որում ՄԱԿ անդամների մեծ մասը` 106 պետություն, կողմ քվեարկեցին դրան: Կատարվածը հարված էր նաեւ Իրանի Մերձավոր Արեւելքի եւ նույնիսկ իսլամական աշխարհի առաջնորդի հավակնություններին: Իսլամական եւ ոչ մի երկիր չպաշտպանեց Թեհրանին: Բանաձևի դեմ քվեարկեցին միայն ինը պետություններ` Իրանը, Զամբիան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Կուբան, Վենեսուելան, Բոլիվիան, Էկվադորը եւ Հայաստանը: Այս, թվում է, աննշան հարցում ամբողջ միջազգային հանրության համաձայնեցված կարծիքի դեմ գնացող Հայաստանի քայլն, իմ ընկալմամբ, շատ կարեւոր է:
ա/ սա բարոյական հոյակապ ժեստ է: Սրանով մեր պետությունը ցույց է տալիս, որ շատ բարձր է գնահատում Իրանի բարեկամությունը: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իրանը շատերի համար անսպասելի մեր երկրի հանդեպ դրական չեզոքություն պահպանեց, ինչը չափազանց կարեւոր էր, երկու հարեւանների` Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից շրջափարման եւ Վրաստանով անցնող տրանսպորտային ուղու անկայուն լինելու պայմաններում: Իրանի կողմից իսլամական համերաշխության համատեքստում սահմանի փակումը կարող էր Հայաստանի համար մահացու հարված լինել:
բ/ սա...
շարունակությունը