Սասանյան վերջին շահնշահը՝ Հազկերտ Գ-ն, արաբների հաղթանակների հետևանքով զրկվելով գահից, բանակից և իշխանությունից, մեն մի մարդու ուղեկցությամբ հասնում է Մերվի օազիսի սահմաններին, սակայն Մերվի կառավարիչը նրան թույլ չի տալիս մտնել քաղաք
( Read more... )
Եվս երկու նրբագեղ առարկա Իրանական բարձրավանդակից: Մարլիկ-թեփեի (Հյուսիսային Իրան, Գիլանի նահանգ) արքայական դամբարանների գտածոներից` ոսկյա սափոր նազուկ ձիերով և ոսկյա գավաթ արծվառյուծների և թևավոր ցուլերի պատկերներով: Մ.թ.ա. II հազարամյակի վերջ - մ.թ.ա. I հազարամյակի առաջին կես
( Read more... )
637 թվականին արաբները գրավեցին և հիմնահատակ ավերեցին Տիզբոնը: "Տիզբոնի արքայից արքայի պալատում նրանց ձեռքն ընկավ նաև "Խոսրովի գարունը" կոչված հսկայական չափսերի աննման մի գորգ, որը զարդարում էր արքայական պալատի հատակը: Այն պատկերում էր մի ծաղկած այգի: Նրա ֆոնը մետաքսից էր և ոսկեթել բանվածքից, ուղիները` արծաթե, ջրավազանները` ադամանդներից և
( Read more... )
Պարսկաստանի XVIII դարի առաջին կեսի պատմությունը (Նադիր շահի գահակալմանը նախորդող ու իր կառավարման տարիները) ոնց որ դաժանության ու վայրագության թանձրուկ լինի: Հարյուր հազարավոր մարդկանց գլխատում, կուրացում, տոհմերի իսպառ վերացում, գավառների ամայացում .... սոսկալի մի դարաշրջան կուլիսների ետևում:
Որոշ գիտնականներ կարծում են, որ անիմացիայի առաջին նմուշներից մեկը ստեղծվել է մոտավորապես 5000 տարի առաջ: Եվ տեղ է գտել մի չթրծված կավե գավաթի վրա: Այդ գավաթը (10 սմ բարձրությամբ, 8 սմ տրամագծով) հայտնաբերվել է Շահրե-Սուխտե ("այրված քաղաք") հնավայրում (Իրանի հարավ-արևելք, Սիստան և Բելուջիստան նահանգ, Աֆղանստանի սահմանին մոտ): Պեղված բրոնզեդարյան
( Read more... )
Երևի հիշում եք դպրոցական տարիների տետր-ալբոմները, որի էջերին դասընկեր-դասընկերուհի անկետաներ էին լրացնում ու նկարներ թողնում: Հին ավանդույթ է
( Read more... )
Ստորև հարսանեկան նվերների ցուցակը: Ենթադրում եմ, որ նվերների ցանկում հիշատակված այս շաքարամանն ու շաքարբռնիչն են, որ պահպանվել են Հռիփսիմե Աբրահամյանի անձնական իրերի մեջ: Եվ տեսնես, որ ճանապարհի որ քարավանատանն է մնացել "սպիտակ սամովարը"..
Պատառոտված ազգ: Արևմտյան Հայաստանում ցեղասպանություն, Արևելյանում` պատերազմ, Թեհրանի հայկական համայնքում (կարծում եմ` նաև Պոլսում, Թիֆլիսում, Բաքվում և այլուր)` հարսանեկան արարողություն, հրավիրատոմս, հարսանեկան պայմանագիր, լուսանկարներ
( Read more... )