(no subject)

Feb 04, 2014 15:22

637 թվականին արաբները գրավեցին և հիմնահատակ ավերեցին Տիզբոնը: "Տիզբոնի արքայից արքայի պալատում նրանց ձեռքն ընկավ նաև "Խոսրովի գարունը" կոչված հսկայական չափսերի աննման մի գորգ, որը զարդարում էր արքայական պալատի հատակը: Այն պատկերում էր մի ծաղկած այգի: Նրա ֆոնը մետաքսից էր և ոսկեթել բանվածքից, ուղիները` արծաթե, ջրավազանները` ադամանդներից և գույնզգույն թանկագին քարերից: Այն ստեղծում էր գարնան զարթոնքի տպավորություն: Այդ գորգը այն աստիճան թանկարժեք էր, որ ոչ ոք չհամարձակվեց իրեն վերցնել: Խալիֆ Օմարը չգիտեր, թե ինչպես վարվեր նրա հետ: Ալի իբն Աբի Թալիբի առաջարկով այդ հրաշք գորգը կտրտեցին և բաժանեցին պետության մեծամեծների միջև: Միայն Ալիին բաժին հասած այդ գորգի մի կտորը գնահատվել էր 20 հազար դիրհեմ": (Վ.Բայբուրդյան, Իրանի պատմություն)

UPD: Օրվա վերջում հասկացա, թե այս պատմությունից ինչու եմ ազդվել: Զվարթնոցի շենքը քանդելու և փոխարենը "մակետ" սարքելու վանդալային այդ առաջարկը նույն շարքից է: Չես կարող ընկալել ու զգալ գեղեցկությունը, ուրեմն կտրտիր, այլանդակիր, փչացրու: Այնտեղ` քոչվոր արաբները, այստեղ` այդ նույն Զվարթնոցով ժամանակին հպարտացող մանկուրտները:


iran, carpet, ՑԱՎ, history

Previous post Next post
Up