Nov 24, 2011 16:57
Հինգ տարի է, պարբերաբար այդ կինը թակում է դուռս: Գիրուկ, ցածրահասակ, մազերը՝ վառ դեղին, աչքերը մանր ու բարկացկոտ, քիթը՝ երկար: Թակում է ամբողջ ուժով: Մի օր ամռանը դուռը բացեցի, տեսնեմ, Փ տառի պես կանգնել է, հագին սպիտակ բլուզ՝ աջ ուսից մինչև ձախ ազդրը I'm too sexy-ն փռված:
-Ժավել չե՞ս ուզում, - հարցրեց բարկացած ու մունաթով:
-Չէ, շնորհակալություն, - կծկվեցի ես:
-Գործարանինն ա, - խոժոռեց հոնքերը:
-Չէ, չէ, պետք չէ, - կմկմացի ես:
Այսօր համբերության բաժակը լցվեց: "Չէ"-ն դեռ լեզվիս ծայրին, վրա եկավ.
-Լսա՛, յաքա կնիկ ես, դու լվացք չե՞ս անում:
-Անում եմ, - խեղճացա ես:
-Բա որ անում ես,ժավել չե՞ս լցում: Էդ ի՞նչ լվացք պիտի լինի քո արած լվացքը:
Մինչ կհասցնեի ամաչել, տոպրակները վերցրեց ու քրթմնջալով գնաց:
Հիմա եկել եմ կանգնել արածս լվացքի գլխին: Չգիտեմ էլ, ամաչեմ թե՞:
ես,
հումոր