Կյանքի դաս դպրոցում

Dec 28, 2012 22:41


Ինձ "ժառանգված" դասասենյակում, ի թիվս այլ բաների կար երկու դեկորատիվ բույս` ռոեո և շլումբերգերա (փաթաթվող կռզենի)

Դրանք ամբողջ ամառ առանց ջրվելու էին անցկացրել և ինձ անցնելու պահին առաջինը թառամած էր, իսկ վերջինը` կարծես վերջնականապես չորացած: Սակայն ամենօր ես այն ջրում էի և վերջապես այդ չորացած թվացող բույսը մի քանի շաբաթ առաջ ծիլեր տվեց:

Կյանքում էլ շատ հաճախ լինում են պահեր, երբ թվում է, թե ամեն ինչ կանխորոշված է և այլ ելք չկա, պայքարելն էլ անիմաստ է: Սակայն այս ծաղկի օրինակը շատ լավ է հասկանալու համար, որ կյանքի, սեփական արժանապատվության և նպատակների համար պայքարելը միշտ էլ տալիս է դրական արդյունք: Այս ուժեղ բույսն միշտ ինձ համար նպատակասլացության և չհանձնվելու օրինակ կծառայի:



բնություն, դպրություն, Քարվաճառ

Previous post Next post
Up