Դեկտեմբերի 5-ին և 12-ին եղանք Ստեփանակերտում: Թեև երկու այցն էլ աշխատանքային էին և քաղաքով շատ չզբոսնեցինք (հատկապէս եկեղեցին էր հետաքրքիր տեսնել... մյուս անգամ), բայց շատ բաներ տեսանք:
Առաջինն, ինչ աչքի է զարնում՝ մարդկանց դէմքերն են: Մարդկանց դէմքին բացակայում է խինդը... երևի պատերազմական անցյալն է պատճառը... Երկրորդը՝ շէնքերն են: Թանկարժեք, "էլիտար", բայց քաղաքի հետ չբռնող, մի տեսակ արհեստական... ու "պոնտերով"... առհասարակ՝ Ստեփանակերտում ամեն ինչն է "պոնտերով" (այդ թվում հայտարարությունները և ռուսերեն արտահայտությունների շռայլ օգտագործումը): Իսկ ինչ վերաբերում է այդ շէնքերին (որոնք կենտրոնում են)՝ պատերազմի վերսկսման դէպքում դրանք իրենց վրա են կրելու առաջին արկերն ու հրթիռները և դրանց վրա ծախսված միլիոնները բառի բուն իմաստով փոշիանալու են:
Ստեփանակերտը (հանած "էլիտար" շէնքերը) հաճելի գավառական քաղաք է, որտեղ կարծես միաձուլված լինեն Հայաստանի մյուս քաղաքներից մասնիկներ՝
Գյումրուց,
Վանաձորից,
Երևանից ևն, սակայն այն միաժամանակ շատ է տարբերվում: Բավականին խիստ է զգացվում կոնտրաստը հին ու նոր Ստեփանակերտի միջև: Ստեփանակերտում, ինչպէս ամբողջ Արցախում կարծես դեռ շարունակվում է կոմունիստական հասարակարգը, դա զգացվում է ամեն քայլափոխի, բոլոր ոլոլորտներում, նույնիսկ կենտրոնական փողոցների անուններն են "նոստալգիկ":
Ստեփանակերտում շատ հավանեցի Տատիկ-պապիկի արձանը ("Մենք ենք մեր սարերը", առանց ստորակետի) և "Ազգային ժողով"-ի շէնքը:
Արձանները Ստեփանակերտում շատ չեն. "Մենք ենք մեր սարերը" (Ս. Բաղդասարյան, 1967 թ.) համալիրից և Ստ. Շահումյանի արձանից բացի, քաղաքի կենտրոնի տարբեր մասերում տեղադրված են քարե արձանիկներ:
Ամենաշատը զայրացնում է թուրքական ապրանքի բացարձակ գերակայությունը շուկայում, հատկապէս՝ հագուստի, ու շատ դէպքերում դրանց առհասարակ այլընտրանք չկա, այդ պատճառով՝ Ստեփանակերտը գնումների համար լավագույն տեղը չի: Հանրային տրանսպորտի վրայի թուրքական արտադրանքի (Vestel, Beko ևն) գովազդի մասին էլ չեմ խոսում... չգիտեմ, երևի
Քարվաճառն ինձ այս հարցում ավելի անհանդուրժող է դարձրել: Փոխարենը՝ հանրային տրանսպորտը կանգառից դուրս չի կանգնում, շատ գովելի է:
Ստեփանակերտ անվանումը քաղաքը ստացել է 1923-ին` ի պատիվ Ստեփան Շահումյանի, սակայն դրանից շատ առաջ այդ տարածքը բնակեցված է եղել:
Ժամանակակից Ստեփանակերտի կենտրոնից մի քանի կմ հյուսիս եղել է Վարարակն գյուղը: Այն իր անունը ստացել է այդտեղի Վարար ակնի` հորդաբուխ աղբյուրի անունից: Այդ աղբյուրից սկիզբ է առնում Կարկառի ձախակողմյան Վարարակն վտակը, որը հոսում է ժամանակակից Ստեփանակերտի միջով: 19-րդ դարասկզբին գյուղի տեղում հիմնվել է փոքր քաղաք, նույն` Վարարակն անվամբ: 1847-ին այն ուներ 80 տուն հայ և 52 տուն ռուս բնակչություն (Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատ. 4 Ն-Վ, 1998): Հետագայում այն թյուրքերի կողմից անօրինաբար անվանափոխվեց Խանքենդի: Ներկայում քաղաքում բնակվում է մոտ 50 հազար հոգի:
Ինչպես նշվեց` քաղաքն իր ներկայիս անվանումը ստացավ 1923-ին, սակայն, խորհրդային բռնապետության անկումից հետո սկսվեց այդ դարաշրջանի ոգին արտահայտող ամեն ինչի, այդ թվում` տեղանունների տարերային սրբագրում և տրամաբանական կլիներ, եթէ Ստեփանակերտը ևս "ռեստավրացվեր": Սակայն, այդ համընդհանուր հոսքի մէջ չընկավ Վարարակնը, գուցե ղեկավարության զբաղվածության, գուցե` չկամության, կամ էլ այլ պատճառներով և քաղաքը շարունակում է կոչվել Այսրկովկասի գլխավոր բոլշևիկ` Ստեփան Շահումյանի անունով:
Հասնելուն պէս Ստեփանակերտի ավտոկայանի համար մեկ դրամարկղից պէտք է (միջպետական երթուղիների տոմսեր վաճառող) վերցնել նույն օրը վերադարձող ավտոբուսի տոմս (
ավտոբուսի մասին) ![](http://ic.pics.livejournal.com/makenas/39675438/145491/145491_original.jpg)
Պետական համալսարանը
![](http://ic.pics.livejournal.com/makenas/39675438/145725/145725_original.jpg)
Կամոյի փողոցը
![](http://ic.pics.livejournal.com/makenas/39675438/146791/146791_original.jpg)
շրջակայքի հետ ընդհանրապէս չբռնող "Եվրոպա" հյուրանոցը
![](http://ic.pics.livejournal.com/makenas/39675438/146154/146154_original.jpg)
Ստեփանակերտի N7 դպրոցը
![](http://ic.pics.livejournal.com/makenas/39675438/146224/146224_original.jpg)
հիմա ուշադրություն՝ կոնտրաստն Ազատամարտիկների պողոտայի երկայնքով ձգվող շէնքերի և ավելի խորք գտնվող շէնքերի միջև
![](http://ic.pics.livejournal.com/makenas/39675438/146557/146557_original.jpg)
Ստեփանակերտի միակ` պատմա-երկրագիտական թանգարանը (հիմն. 1939 թ.)
![](http://ic.pics.livejournal.com/makenas/39675438/147062/147062_original.jpg)
Արձանիկներ Ստեփանակերտի կենտրոնում
![](http://ic.pics.livejournal.com/makenas/39675438/147247/147247_original.jpg)
![](http://ic.pics.livejournal.com/makenas/39675438/147645/147645_original.jpg)
Մեծն բոլշեւիկ Ստ. Շահումյանի հրապարակը և նրա արձանը (անվճար Wi-Fi-ով)
![](http://ic.pics.livejournal.com/makenas/39675438/147747/147747_original.jpg)
գեղեցիկ համադրություն
![](http://ic.pics.livejournal.com/makenas/39675438/148027/148027_original.jpg)
Խաչենի ապագա մարզխորհրդի շէնքը ("ԼՂՀ ԱԺ")
![](http://ic.pics.livejournal.com/makenas/39675438/148452/148452_original.jpg)
տոներն են մոտենում
![](http://ic.pics.livejournal.com/makenas/39675438/148600/148600_original.jpg)
էլ ի՞նչ գավառական քաղաք առանց այսպիսի բակի
![](http://ic.pics.livejournal.com/makenas/39675438/149077/149077_original.jpg)
զուգարանի վթարային ելքը
![](http://ic.pics.livejournal.com/makenas/39675438/148751/148751_original.jpg)
մենք վերադառնում ենք Քարվաճառ (միջպետական երթուղով)... մնաս բարո՜վ Վարարակն
![](http://ic.pics.livejournal.com/makenas/39675438/149276/149276_original.jpg)
![](http://ic.pics.livejournal.com/makenas/39675438/149514/149514_original.jpg)