Կամուֆլյաժը (ներկաքողարկում) ռազմական գործի և պատերազմների անբաժան մասն է:
Թեեւ առաջին կամուֆլյաժների ծագումը կապված էր Առաջին Աշխարհամարտի հետ, բայց դրանց զարգացումը սկսվեց ավելի ուշ՝ Երկրորդ Աշխարհամարտի նախօրեին և դրա ընթացքում:
Եթէ Առաջին Աշխարհամարտի տարիներին այս հարցում Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջ էին մյուսներից, ապա այլ էր պատկերը երեսուն տարի անց:
Երկրորդ Աշխարհամարտի տարիներին (1939 թ. սեպտեմբերի 1 - 1945 թ. սեպտեմբերի 2) կամուֆլյաժի բազմազանության և որակի առումով անկասկած առաջատարն էր Գերմանիան:
Եւ այսպէս, ԵԱ-ի բոլոր հիմնական խաղացողների կամուֆլյաժները (ըստ այբբենական հերթականության)՝
ԱՄՆ
ԱՄՆ-ի բանակում առաջին կամուֆլյաժը "Խաղաղօվկիանոսյան" (Pacific) կամ, ինչպէս այն իր գունավորման համար անվանում էր՝ "գորտի կաշի" կամուֆլյաժն էր: Ավելի ուշ՝ 1942-ին ստեղծվեցին մի քանի նախշեր, որոնք բավականին անհաջող էին, թեև մնացին հանդերձավորման նաև պատերազմից հետո: Դրանք ջունգլային և դեսանտային կամուֆլյաժներն էին:
Գերմանիա
Գերմանական բանակի (Վերմախթ (Wehrmacht - Պաշտպանական զորք), Շութցշթաֆել (Schutzstaffel (SS) - Պաշտպանական ստորաբաժանում)) հանդերձարանն ամենահարուստն էր և ներառում էր բազմատեսակ կամուֆլյաժներ՝ ամեն տեսակի տեղանքի համար:
Արդեն 1931-ից սկսեց կիրառվել Heeres-Splittermuster 31-ը ("Բանակային սեպանախշ"), որը հիմնականում
օգտագործվում էր որպէս վրանային ծածկ (Ցելթբան 31-ի (Zeltbahn 31) համար), թեեւ հազվադէպ օգտագործվել է նաեւ որպէս զինվորական համազգեստ:
Ավելի ուշ՝ 1945-ին նույն նպատակների համար ստեղծվեց սրա կատարելագործված տարբերակը Heeres-Splittermuster 45-ը:
Heeres-Splittermuster 31-ի հիման վրա 1941-ին մշակվեց Luftwaffe-Splittermuster 41-ը ("Օդուժի սեպանախշ"), պարաշյուտային դեսանտի համար:
1943-1944 թթ. զինվորական համազգեստի համար մշակվեցին Wehrmachts Sumpfmuster 43 և Wehrmachts
Sumpfmuster 44 ("Պաշտպանական ուժերի ճահճանախշ"), որոնք շուտով ադապտացրին արեւելաեվրոպական երկրների բանակները:
1935 թ. սկսած պրոֆեսոր Յոհան Շիքը (Johann Georg Otto Schick) ՍՍ-ի համար ստեղծեց Flecktarn ("բծանախշ") 3-6 գույնով ընդհատ կամուֆլյաժները ("Platanenmuster" ("սոսու նախշ"), "Rauchtarnmuster" ("մշուշանախշ"), "Palmenmuster" ("արմավենանախշ"), "Eichenlaubmuster" ("կաղնու տերևի նախշ"), "Erbsenmuster" ("ոլոռանախշ")): Դրա հիման վրա ստեղծվեցին բազմաթիվ տարբերակներ՝ կախված այն տեղանքից և տարվա եղանակից, որում այն պէտք է օգտագործվեր: Դրանց հետագա զարգացումը բերեց 1945-ին Leibermuster ("իրանանախշ") կամուֆլյաժի ստեղծմանը: Լայբերմուսթերն արժեքավոր էր նաև նրանով, որ դա առաջին կամուֆլյաժն էր, որը պատրաստվել էր գիշերային տեսողության սարքերի կողմից նվազագույն տեսանելիություն ապահովելու համար (պատերազմի ավարտին մոտ արդեն սկսվել էր դրանց օգտագործումը): Պատերազմից հետո ֆլեքթառնն ու լայբերմուսթերն ընկան դաշնակիցների կամուֆլյաժների հիմքում, դրանց հիմքի վրա են նաև ժամանակակից կամուֆլյաժները (Woodland, MARPAT ևն):
"Կաղնու տերև"(1942-45) "Սոսի. աշուն-ձմեռ"(1937-42) Լայբերմուսթեր (1945)
Իտալիա
Իտալացիները Երկրորդ Աշխարհամարտի տարիներին օգտագործում էին 1929-ին ստեղծված եռագույն M29 telo mimetico (1929 թ. ձեւանմուշի ներկաքողարկված հագուստ): Դրա գունավորումը 30-ականներին բավակա
նին ազդեցություն կրեց գերմանական կամուֆլյաժներից, սակայն նախշի ձեւը փոխանցեց գերմանականներին: Պատերազմի տարիներին մշակվեց նաև մեկ այլ, ավելի բաց գունավորում, որը հիմնականում նախատեսված էր ալպիական հրաձիգների և պարաշյուտային դեսանտի համար: Այս կամուֆլյաժը ևս մեծ ազդեցություն է ունեցել ավելի ուշ ստեղծված Woodland նախշի վրա:
ԽՍՀՄ
Խորհրդային բանակում կամուֆլյաժ համազգեստ տրամադրվում էր միայն դիպուկահարներին, սակրավորներին, հետախույզներին և դիվերսանտներին: Մինչև 1941 թվականը խորհրդային բանակում օգտագործում էին պարզագույն երկգույն "Ամեոբա" նախշը, որի համար օգտագործվում էին երկու գունային հենք՝ կանաչ և խակի: Դրանք հսկայական ամեոբայակերպ նախշեր էին և ամբողջ համազգեստի վրա դրանց
թիվը հազիվ կազմում էր 10-15 հատ: 1941-ին ստեղծվեց МКК ("Маскировочный камуфляжный костьюм") կամ "Летний камуфляж" անունը ստացած երկգույն նախշը, որն արդեն ավելի բարդ պատկեր էր:
1944-ին МКК-ի հիմքի վրա ստեղծվեց ТЦМКК ("Трехцветный маскировочный камуфляжный костьюм"), որն էլ իր հերթին ընկավ ավելի ուշ ստեղծված ТЦКО-յի
("Трехцветная камуфлированная одежда") հիմքում, որն օգտագործվել է նաև Հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում: Սակայն խորհրդային բանակը կամուֆլյաժների սղությունը լրացնում էր կեղծ նշանակետերի և տեղանքով քողարկման հաշվին:
Ճապոնիա
Ճապոնական բանակն առանձնահատուկ էր նրանով, որ չէր օգտագործում կամուֆլյաժ (նախշերով հագուստ): Փոխարենը ճապոնական բանակի հանդերձավորման մէջ կար ծղոտով և տերեւներով (երբեմն՝ կտորով) հարդարված թիկնոց, որն ապահովում էր բավական լուրջ միաձուլում շրջակա ջունգլիների հետ: Բացի այդ՝ ճապոնացիները կիրառում էին տեղանքով քողարկման հնարքներ, ինչպէս նաև "սուտմեռուկ"(հիմնականում թավուտներում ճապոնացիները ստեղծում էին ավարտված մարտի տեսարան, որտեղ սփռված էին ճապոնական և ամերիկյան համազգեստով "դիակ"-ներ, որոնք թշնամու մոտենալուն պէս "կենդանանում" էին և հարձակվում նրանց վրա, միաժամանակ թշնամու թիկունքից հարվածում էին դարանակալած ուժերը):
Մեծ Բրիտանիա
Մեծ Բրիտանիան ԵԱ-ին ներկայացավ "Brushstroke"-ով ("վրձնաբիծ"), որի հիման վրա ստեղծվեցին դրանից ոչ շատ տարբերվող այլ նախշեր: Այս նախշը ևս ունեցավ մեծ դեր Woodland-ի ձեւավորման գործում:
Ֆրանսիա
Թեւ ամբողջ Ֆրանսիան դիմադրեց ավելի կարճ, քան միջին վիճակագրական ստալինգրադյան շէնք, կանդրադառնամ նաև Ֆրանսիային: Ֆրանսիան Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ օգտագործում էր գերմանական սեպանախշի համեմատաբար պարզունակ կրկնօրինակումը` M-1935-ը: Բացի այդ ֆրանսացիներն օգտագործում էին նաև բրիտանական և ամերիկյան կամուֆլյաժներ: Սեպանախշի և վրձնանախշի հետագա ձեւափոխումները հանգեցրին ֆրանսական "Մողես"-ի ստեղծմանը, որը բավականին լայն տարածում ստացավ, և օգտագործվում էր նաև Կոսովոյում տեղաբաշխված հայ խաղաղապահների կողմից: