Հայկական ռադիո

Aug 27, 2012 22:07


Երևի մի քիչ տարօրինակ թվա, բայց հայկական ռադիոյի մասին գրառումս այդքան էլ ուրախ չի լինի...

Մի քանի ժամ առաջ հասա Քարվաճառ: Երևանից Վարդենիս գնացող երթուղայինը "ռաժոկ" վիճակում էր ու զգալով, որ տաղտկալի ճանապարհ է սպասվում, որոշեցի մի քիչ աչքս կպցնել... բայց տեսնելով, որ քունս չի տանում, մտածեցի մի քիչ ռադիո լսել... մոտավորապէս Չարենցավանի կողմերն ( Read more... )

եեչիզմ, ռադիո

Leave a comment

Comments 4

ext_1257504 August 28 2012, 08:23:01 UTC
Դավիթ ջան, մի երկու ամիս առաջ հավաքույթի էինք մասնակցում: Մասնակիցների մի մասը ռաբիսասեր էին (այսպես ասենք): Ինքնըստինքյան զրույցի թեմա բացվեց: Բանավեճի ընթացքում պարզվեց, որ մեր «հակառակորդները» մանկության տարիներին միայն ադրբեջանական ռադիո լսելու հնարավորություն են ունեցել, թեև Ջերմուկի, Եղեգնաձորի կողմերից էին: Սարսափեցի: Պատկերացնո՜ւմ ես՝ ընդամենը մի հայրենասեր ղեկավար և մի ՀԱՅ ռադիո էր պետք, որպեսզի հայը հայ մնար: (Չեմ ուզում ոչ ոքի վիրավորել. գիտեմ՝ ռաբիսների մեջ էլ շատ հայրենասերներ կան:)

Reply

makenas August 28 2012, 09:55:33 UTC
դե, խորհրդային տարիներին հայտնված "հայկական ռադիո" հեգնական արտահայտությունը հենց հայկական ռադիոյի բացակայության պատճառով էր, ու թեև հետո հայկական ռադիո ստեղծվեց, բայց այն շատ երկար ժամանակ կիսատ էր հեռարձակվում... իսկ Բաքվի ռադիոն ու դրա թյուրքական մուղամները նման պայմաններում շատ տարածված էին այստեղ...

ի միջի այլոց՝ Հայաստանի շատ սահմանամերձ բնակավայրերում ռադիոընդունիչը միայն ադրբեջանական ալիքներ է որսում (դրանց թվում և հայերեն լէզվով քարոզչական հաղորդումներ)

Reply


ext_1257504 August 28 2012, 13:23:20 UTC
Սարսափելին էլ դա է: Միթե՞ 21-րդ դարում էլ հայկական ռադիոն մի բուռ Հայաստանին հասցնելը այդպիսի դժվար, չէ՛՝ անլուծելի խնդիր է, թե՞ ղեկավարությունը չգիտի այդ մասին, թե՞ այդ հարցն այդքան էլ կարևոր չի համարում:/

Reply

makenas August 28 2012, 18:56:58 UTC
չէի ասի, պետական ռադիոն համոզված եմ, որ հեռարձակվում է գծի միջոցով, իսկ ռադիոալիքների բացակայությունն ավելի շատ մասնավորների մեղքն է... այս պարագայում միգուցե Կառավարությունը որևէ անուղղակի ձևով խրախուսել ռադիոհեռարձակողներին այդ տարածքում սփռվելու կամ տեղական ռադիոալիքներ հիմնելու...

եթե ամեն ինչ իմ ծրագրածով ընթանա, մի քանի տարուց մի փոքր ռադիոկայանի նախագիծ ունեմ, կիրականացնեմ :)

Reply


Leave a comment

Up