Ընդամենը 13 ամիս առաջ այս երեսուներկուամյա տղամարդու գործողությունները հանգեցրին 77 հոգու մահվան և մոտ 300 հոգու տարբեր աստիճանի վնասվածքների: Երեկ այս մարդը դատապարտվեց ընդամենը 21 տարվա ազատազրկման բանտում, որի պայմանները կբավականացնեին շատ այլ զարգացած երկրներում այն առողջարան կոչելու համար: Սակայն Նորվեգիայում հենց այդ ժամկետն է առավելագույնը, բանտերն էլ այդպիսին են, մենք` վայրենիներս չենք, որ պէտք է դա հասկանանք: Ոչ լաս, ոչ խնդաս:
Սակայն նրա պատժի մասին չեմ խոսելու (առավել ևս, որ շատերը հենց Նորվեգիայում էլ կարծում են, որ նրան շատ խիստ են պատժել): Խոսքը կգնա նրա հանցանքի էության մասին:
Անդերս Բրեյվիկը խիստ հակա-իսլամական աջ-ծայրահեղական հայացքների տէր մարդ է և նրա հիմնկան թիրախն էլ հենց մերձավորարևելցիներն էին: Մյուս կողմից, երևի տրամաբանական է նման տրամադրություններ ունենալ մի երկրում, որն ունի ընդամենը 5 միլիոն բնակչություն, որից 150 հազարը ներգաղթյալ մահմեդականներն են և դրանց սերունդները: Հաշվի առնելով ժողովրդագրական գործոնները` մի 100 տարուց մահմեդականներն այդ երկրում կգերազանցեն աբորիգեններին, առավել ևս, որ մահմեդականների կողմից զուգահեռ գնում է նաև քարոզչություն ոչ-մահմեդականների շրջանում և վերջին տարիների ընթացքում մոտ հազար հոգի արդեն դավանափոխ է եղել: Եթե ուզում եք պատկերացնել այդ թվերը, հիշեք Երևանը Նովրուզի և Ռամազանի ժամանակ և այդպէս ամենուր և ամենօր: Իսկ դա չի կարող անհետևանք անցնել...
Եվ եթե կարծում եք, թե 21 տարի անց Բրեյվիկը նորվեգական մարդասիրական-դաստիարակչական բանտից ազատվելու է ուրիշ մարդ դարձած, սխալվում եք: Միգուցե իր "պատիժը կրելու" տարիներին նա թողարկի իր խոստացած եռահատորյակը (հիշենք, որ նույն այդ Նորվեգիայում 1993-ին "Մայհեմ"-ի կիթառահար Էյսթեն Օրշեթին սպանած "Բուրզում"-ի առաջատար Վարգ Վիկընեսը բանտում թողարկեց երկու երաժշտական ալբոմ):
Նայենք հետ, հարյուր տարի առաջ քիչ ավելի հարավ հայտնվեց մեկն, ով նույնպէս պատմության մատյանի մէջ իր անունը գրեց արյամբ ու մոխրով: Դա կայզերական բանակի ավստրիացի երիտասարդ եֆրեյտոր Ադոլֆ Հիթլերն էր: Պատերազմում կործանված Գերմանիայում ամրապնդվում էր կոմունիզմը, որը շատ լավ ֆինանսավորվում էր սովալլուկ Ռուսաստանի կարմիր ղեկավարության կողմից: Մոտ մեկ տարի գոյատևած գերմանական կարմիր միավորները դարձան առանց այդ էլ բզկտված Գերմանիայի համար նոր արյան հեղման և ազգի միջև բեկման սրման պատճառ: Հիթլերի, և առհասարակ գերմանացիների ատելությունն առ կոմունիզմը փոխլրացվում էր նրանց մահացու ատելությամբ առ հրեաները: Դա ևս ուներ իր պատճառները: Միլիոնավոր գործազուրկներ ունեցող Գերմանիայում հրեաներն ապրում էին ըստ պահանջի (դա դեռևս միջնադարում եվրոպացիների սխալ քաղաքականության արդյունքն էր): Իհարկե, ոչ բոլոր հրեաներն էին լավ ապրում, բայց նման պայմաններում, երբ պէտք էր փրկել սոված գերմանացիներին, ավելորդ, այն էլ օտարազգի բերանները շատ ատելի էին նրանց համար: Եվ Հիթլերի իշխանության գալով եղավ այն, ինչի մասին բոլորս էլ շատ լավ գիտենք...
Չմոռանանք Տուրի ճակատամարտը (732), երբ Կարլոս Մարտելոսը (Շառլ Մարտել) ջախջախելով գերազանցող արաբական բանակը փրկեց ողջ Եվրոպան մահմեդականացումից: Ի միջի այլոց, հիմա Շառլ Մարտելն առավել քան ակտուալ է ֆրանսացիների շրջանում: Էլի ի միջի այլոց, Ֆրանսիայում քաղաքների արվարձանները (որոնք արդեն վաղուց մահմեդականների տիրույթն են) փակ են "սպիտակ" մարդկանց համար և այդտեղ հայտնված "սպիտակ"-ին լավագույն դէպքում կարող են խորհուրդ տալ լքել այդ տարածքը:
Նույն Ավարայրի ճակատամարտը դրա շատ լավ օրինակ է...
Բոլոր վերընշյալները բերում են երկու շատ կարևոր եզրահանգումների: Ա.` ցանկացած օտար երկրում, ցանկացած սոցիալական, տնտեսական ևն ճգնաժամի պահին ամենախոցելին դառնում են այդ երկրում բնակվող օտարազգիներն, առավել ևս, եթե դրանք այլադավան են, ապրում են ավելի լավ քան տիտղոսակիր ազգը և/կամ պահում են իրենց շատ վրդովվեցուցիչ ու հանդուգն: Հայերն իրենց վրա դա զգացել են , ու ցավոք, համոզված եմ, որ էլի կզգան...
Բ. մուլտիկուլտուրալիզմը վաղուց արդեն տապալվել է և քանի դեռ շարունակվում է ներհոսքը դեպի Եվրոպա (հատկապէս` եվրոպացիների համար այդքան ատելի իսլամադավանների) միշտ էլ կա նոր բրեյվիկների հայտնվելու վտանգն, ինչին մենք դեռ ականատես կլինենք առաջիկա մի քանի տարիների ընթացքում... Եվ երբ կառավարությունները ցույց կտան այդ հարցերը կարգավորելու իրենց բացարձակ անկարողությունը, կհայտվեն նոր հիթլերներ և դա վերաբերում է ոչ միայն Եվրոպային, այլ նաև մեր տարածաշրջանին` Մերձավոր Արևելքին, որտեղի պետություններում արդեն իշխանության են գալիս արմատական իսլամիստներն, իսկ Եվրոպայում դանդաղ բայց հաստատուն նորից սկսում են թափ հավաքել աջ ուժերը... իսկ դա նշանակում է, որ շուտով, շատ շուտով մենք ականատես ենք լինելու նոր ռեկոնկիստաների ու խաչակրաց նոր արշավանքների, ինչին պէտք է պատրաստ լինել...