Ամսի 9-ի վաղ առավոտյան մեկնեցինք Վարդենիս, որտեղից պիտի ուղեւորվեինք
Քարվաճառ: Քարվաճառ գնացող միակ ՈւԱԶ-իկն արդեն բեռնված էր և ստիպված եղանք վարձել այլ "Բուխանկա": Ընդամենը 1-2 րոպեում այն բեռնվեց (մարդիկ շատ էին) և շարժվեցինք: Արդեն ժամանակն է երթուղին սպասարկող գոնե մեկ ավտոբուսի շահագործման համար (հատկապէս վերադարձի ճանապարհն ապացուցեց դա):
Ինչպէս հայտնի է` Քարվաճառը Վարդենիսին կապող ճանապարհին աշխատանքներ էին տարվում և հույս կար, որ դրա վիճակը պէտք է բարելավված լինի: Իրոք, ճանապարհը բավականին լայնացվել էր, այժմ իրար կողքով հանգիստ կարող են հանգիստ անցնել երկու մեծ մեքենա: Սակայն դրա որակը հեռու է բավարար լինելուց` գրունտային է, ինչը բացառում է արագ երթն, ինչպէս նաև շատ մեքենաների համար դժվարանցանելի է, և ահավոր փոշոտ, մինչև հասնելն ամբողջովին փոշոտվել էինք (հուսանք, որ կբարեկարգվի, քանի որ դեռ նոր է):
Բայց, не будем о грустном...
Վերջին (և առաջին) անգամ Քարվաճառում եղել էինք ուղիղ մեկ տարի առաջ: Այն ժամանակ դեռ կառուցվող "Արցախբանկ"-ի մասնաճյուղն հիմա արդեն աշխատում է: Այս անգամ նաև եղանք Դադի վանքում և Գանձասարում (որոնք ես չէի տեսել): Գանձասարը հաստատ արժի տեսնել: Այդ վայրն աննկարագրելի է, ուղղակի պէտք է լինել այդտեղ, որպեսզի զգալ դրա վեհությունն ու հզորությունը: Երևի թե ողջ Հայաստանի ամենաազդեցիկ վայրն է դա:
Գանձասարի ներքևում Վանք գյուղն է: Գյուղը և այդտեղ տանող ճանապարհը շատ լավ բարեկարգված են (առաջին անգամ Արցախում նորմալ ասֆալտ տեսա) տեղացի մեծահարուստի կողմից, սակայն, արդարության առաջ չմեղանչելու համար պէտք է նշել, որ գյուղը փաստորեն հիշեցնում է նրա կալվածքը, որտեղ նա տէր է ու տիրական:
Դե ինչ, ահա նկարները`
Սոդքի ու Քարվաճառի միջև
Քարվաճառը և շրջակայքը
Տրտուն
Դուտխուն
Դադիվանքը (Դ դար)
Գանձասարի Մայր տաճարը (ԺԳ դար)
Տեսարան Գանձասարի բարձունքից (դա պէտք է իրականում տեսնել)
Չպայթած արկը Գանձասարի պարսպի մէջ
Վանք գյուղը
Վանք գյուղում
Խաչեն գետը
Ահա այսքանը... հուսով եմ` մի քանի օրից ձեզ կհայտնեմ Քարվաճառի հետ կապված մի բարի և շատ կարևոր լուր...