Ծառաներից մեկն արքայի մարտական աքաղաղին էր վարժեցնում։ Մի օր արքան հարցրեց նրան.
- Աքաղաղը պատրա՞ստ է մարտի։
- Դեռ ոչ, տիրակալ, - պատասխանեց ծառան, - նրա քայլվածքը գոռոզ է, նա շուտ է բռնկվում զայրույթով։
Մի քանի օրից արքան կրկին հարցրեց նույն բանը։
- Դեռ պատրաստ չէ, տիրակալ, - ասաց ծառան, - նրա հայացքը լի է չարությամբ, ամեն մի ձայնի արձագանքում է, կատաղի թափահարում թևերը։
Անցավ տաս օր և արքան կանչեց ծառային.
- Դե ի՞նչ, պատրա՞ստ է աքաղաղը։
- Պատրաստ է, տիրակալ, - պատասխանեց ծառան, - նույնիսկ եթե մոտակայքում այլ աքաղաղների ձայներ են լսվում, նա չի արձագանքում։ Հեռվից նայելիս թվում է, թե նա քարից է կերտված։ Մնացած աքաղաղները կվախենան նրա հետ մարտի բռնվել և կփախչեն՝ միայն նրա ստվերը տեսնելով։
Թարգմանությունը՝
Paul Tshagharyan