Խաղասերներին եւ ոչ միայն

Aug 31, 2020 17:12


Դաժան բան եմ ասում, բայց պիտի ասեմ։

Ասում եմ բոլոր խաղաղասերին եւ ոչ միայն։ Ըստ էության կապ էլ չունի թե ով է հասցեատերը։ Չեմ էլ իմանում թե ինչու հենց հիմա եմ գրում սա։ Բայց սովորաբար ինչ որ գրում եմ, խմորման ընթացք է ունենում։

Ինչքան էլ խաղաղություն "տենչանք", թերեւս չկարողանանք Դանիել Վարուժանի չափ կրել այդ արժեքը մեր մեջ, ում  "Հացին երգը" չհրապարակված աշխատությունը կրծքի տակ տանում էին տանջահար սպանության։

Չգիտեմ քարով են ջարդել իր գլուխը, թե խնայել ու գնդակահարել են, բայց ինքը այդպես էլ չի իմացել, կապրի արդյոք իր գլուխգործոցը թե ոչ։

Բայց նախախնամաություն կա, թերեւս, որ ապրեց իր կրծքի տակ պահածը, իսկ թե ինչպես ապրեց բանաստեղծությունների ձեռագիր այդ շարքը ու հասավ մեզ, կարող եք գտնել համացանցում։

Իսկ ստորեւ, այդ շարքի վերջին ակորդներն են,  որ կարդացողի ականջներում երբեմն հնչում են շեփորների հնչյունով ....

Արևելյան կողմն աշխարհի

Խաղաղությո՜ւն թող ըլլա…

Ո՛չ արյուններ, քրտինք հոսին

Լայն երակին մեջ ակոսին.

Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝

Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի

Բերրիությո՜ւն թող ըլլա…

Ամեն աստղե ցող կայլակի,

Ու ամեն հասկ ձուլե ոսկի.

Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝

Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի

Առատություն թող ըլլա…

Ոսկի ծովուն մեջ ցորյանին

Հավետ լողա թող գերանդին.

Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝

Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի

Պտղաբերում թող ըլլա…

Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,

Հորդի գինին բաժակներուն.

Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝

Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Մեր բանակի կենացը։ Տղերքի կենացը։
Previous post Next post
Up