Մտավորականի ինքնագործունեությունը աղետալի բան է

May 06, 2021 09:32


Մտավորական մարդը իր կամքից անկախ ունի պատասխանատվություն իր ժամանակաշրջանի համար։

Ինչպե՞ս եմ ես տեսնում այդ պատասխանատվության արտահայտումը։

Բոլորս անշուշտ գիտենք Վերնատան մասին։

Իմ կարծիքով, ամենում առանցքային տեղ էր զբաղեցնում մտավորականության միաբանությունը եւ համատեղ քննարկմամբ մեր ժողովրդի խնդիրների զննումը, դրանց դուրս բերումը եւ այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։

Եվ ըստ այդմ արդեն հնարավոր է, օրինակ, որոշում կայացվի, որ մեզ անհրաժեշտ են թեմատիկ պատմավեպեր եւ ահա գրողները ստանձնեն տարբեր թեմաների շուրջ վեպերի գրումը։

Այսինքն մարդիկ ոչ թե կանգնում են եւ ի լուր բոլորի հայտարարում թե որն է սխալ, որը՝ ճիշտը եւ հետո երբեմն բողոքում, թե իրենց լսող չկա, այլ համաձայն առկա խնդիրների, ստանձնում են պատասխանատվություն եւ ձեռնարկում կոնկրետ քայլեր։

Մտավորականի ինքնագործունեությունն աղետալի բան է։ Մտավորական մարդկանց գործունեությունը առանցքային հարցերում պետք է լինի փոխհամաձայնեցված եւ նպատակային։

Վերնատան էությունը հենց դրանում է, ոչ թե անվանումը, ձեւը։ Ինչու եմ սա շեշտում, որովհետեւ հաճախ մտավորական մարդկանց հավաքը հենց նույն մարդիկ շտապում են անվանել Վերնատուն։ Բայց պետք է գնալ բովանդակության հետեւեից, որն է միաբանությունը, համատեղ աշխատանքը եւ պատասխանատվության ստանձնումը։

Ազգային գաղափարախօսութիւն, մտավորականություն, Հայ Մտավորականություն

Previous post
Up