ահավոր երազ եմ տեսել

Jul 14, 2021 22:56



ինչ-որ պատվիրակության մեջ էի, պարզվեց գնում ենք Շուշի՝ ադրբեջանցիների հետ բարեկամանալու, թե ստիպված էինք գնալ, էդ մասը չգիտեմ, ամենասկզբից չէի նայում...

իբր մեզ դիմավորեցին ինչ-որ նախարարի կաբինետում՝ մաշված, ցածր պատեր էին, սեղաններ էին դրած՝  երկար,կողքերը  իշաոտնուկներ

գույնզգույն շալապատ կանայք էին, քրդերի պես, ճակատներին՝ ոսկեդրամներ

մտածում էի՝ լավ, սրանց հետ ինչ խոսեմ
ես հո աննահակոբյանը չեմ, որ խաղաղություն-մայր խոսեմ...

հետո Շուշին կղզու պես սկսեց պտտվել, «պատվիրակները» սկսեցին փախչել՝ քանի արագությունը փոքր է, իսկ սուլթան էր, ինչ էր՝ ուշադիր նայում էր

ես որոշեցի փախչել, իջա հողոտ ճանապարհով, մեկ էլ սուլթան է, ինչ է, ասում է՝ դու էլ փախա՞ր, ուրեմն չե՞ս հավատում մեր հյուրընկալությանը...  ես ետ դարձա, սկսեցի համոզել, որ փախուստը պտտվող տեղից՝ նորմալ ռեակցիա է, որ իրենք էլ պիտի փախչեին... ու վեր թռա

էս ինչ դավաճանական երազներ եմ տեսնում իմ մասին

Հայաստան, հոգնել եմ մարդկանցից հանուն մարդու, երազ, Հայրենիք

Previous post Next post
Up