հետզարգացում, որ փաթաթվում է որպես «ավանգարդիստական մտածելակերպ»

Nov 09, 2019 13:33

ընդամենը մի քանի կետ ֆուտուրիստական մանիֆեստից.

«պետք է արհամարհվեն նմանակման բոլոր ձևերը, իսկ ինքնատիպության բոլոր ձևերը պետք է փառաբանվեն։

պետք է ապստամբել ներդաշնակություն և ճաշակ բառերի բռնակալության դեմ։ Այսպիսով պետք է ջախջախել Ռեմբրանդտի, Գոյայի և Ռոդենի աշխատանքները,

արվեստի քննադատությունները կամ անօգուտ են, կամ վնասակար,

պետք է ազատվել բոլոր հնացած և ծեծված թեմաներից և արտահայտել արդի կյանքի՝ պողպատի, արագության, հպարտության, տենդի հորձանուտը,

խելագար մեղադրանքը, որ օգտագործվում էր նորարարներին լռեցնելու համար, պետք է համարել ազնվական և պատվաբեր տիտղոս,

նկարչության մեջ կոմպլեմենտարիզմը բացարձակ անհրաժեշտություն է, ինչպես ազատ ոտանավորը պոեզիայում և պոլիֆոնիան երաժշտության մեջ,

համընդհանուր դինամիզմը նկարչության մեջ պետք է ներկայացվի որպես դինամիկ զգայություն,

անկեղծությունն ու անարատությունը, ավելի քան որևէ այլ որակ անհրաժեշտ են բնության նկարագրման համար,

շարժումն ու լույսը քայքայում են մարմինների նյութականությունը»։

Չգիտեմ, հասկանում եք, թե չէ՝ տակն ինչ կա կամ ինչ է հետևում սրանից, բայց ասեմ՝ վերջին կետը հակասում է և գիտականությանը, և Քրիստոնեությանը։

Ի դեպ՝ դրանք երբեք ես իրարից չեմ զատել։

սա էլ ասեմ՝ նույնիսկ այս պարագայում, եթե նույնիսկ ուզում եք մտած լինել ու երևալ այս հոսքի մեջ, չեք կարող ձեզ չկորցնել, տոտալիտարությունից ու աղանդականությունից չեք կարող զերծ լինել՝ ասում է չքննադատել ու խաբում է՝ մերժելով մնացածը

ասում է՝ անկեղծություն ու պայքարում ներդաշնակության դեմ, ասել կուզի՝ հրահրում է բացվել մարդուն՝ անիմաստ ու հակասական, առանց ինքնատիրապետման ու առանց զարգացման

ասում է անարատություն ու սահեցնում է՝ անարատության տակ մտցնելով ամեն ինչ, ինչին նույնիսկ ձեռք չես ուզում տալ
կարելի է խաբել մի քանի բառերով՝ հպարտություն, ավանգարդիզմ... բայց չես կարող խաբել, եթե տեսնու մեն ամբողջը

կարելի է ունենալ մարդու արտաքին, սիրել ընտանիք, նույնիսկ սիրահարվել... բայց դա չի նշանակում, որ այդ մարդը չի կարող մարդասպան լինել

կարող են աստծո անուն տալ, ասենք՝ Եհովա, թվում է՝ լավ բաներ էլ կա ասածների մեջ, բայց կա գլխավորը՝ ինչից է բխում գաղափարախոսությունը, իսկ օրինակ եհովականության գաղափարախոսությունը բխում է նրանից, որ եհովան ասում է սիրեք ինձ ու խաչում է ուրիշին...

ու եթե մտախում եք, որ ֆուտուրիստ ասելով հպարտ եք ու ազատ, .. չէ, ընդամենը այս մանիֆեստի գերին եք, ինչ ազատության մասին է խոսքը, եթե անգամ լույսի կառուցվածք չեք հասկանում՝ նյութ ու էներգիա միաժամանակ՝ շարժման մեջ

ինչ ասեմ՝ սոդա քսեք, կանցնի, նույն մտածելակերպն է

գյուտության ու կռտության, գնահատական, գորշ մասսա

Previous post Next post
Up