Արթնացա գլխացավով։ Աչքս ֆեյսբուքում ընկավ բանաստեղծության։ Ասում էր՝ եթե դժոխք եք գնալու, քաշվեք կողքի, եթե դրախտ՝ եկեք այս կիրակի ինձ հյուր՝ խորովածի...
Լավ բանաստեղծություն է։
Ես ուզում էի ցրվել ցավից, բայց սկսեցի մտածել։ Ու քիչ էլ չէ՝ դրախտ ու դժոխք։ Դրախտ, չգիտեմ, կհասնի՞ ինձ։ Բայց հանկարծ հասկացա ինչ են դրանք, ինչ կրակներ են։
Մարդիկ հաճախ են
(
Read more... )
1. Հա, ուրախանալու հակումն է կորում, թեթևությունը։ Ինձ բռնեցրի նրանում, որ ցանկություն չունեմ, ԻՆՁ համար։ Ոչ երեխաներիս, ընտանիքիս, ծնողիս, հարազատիս համար։ Այլ ինձ համար, իմ հաճույքի համար։ Փորձիր թղթի վրա գրել, տես քանի թիթիզ ցանկություն ունես, շորիկ, օրինակ։
2. Պապիդ գրքերը։ Ամենացավալի կորուստներից է։ Այդպես ամուսնուս պապի գրադարանը Թիֆլիսում գնաց կորավ, մի քանի բան փրկեցին։ Ես ափսոսացի շատ, ամուսինս՝ լուռ տառապեց։ Պապիս գրադարանը կա դեռ, օգտվող չկա։ Համակերպվեցի։ Այդ տունը շատ բան է տեսել, իմաստ չկա տառապելու... մեջս այդ գրքերը կարդալու, բացահայտելու հաճույքի հիշողությունն է է ու բուրմունքը։ Ինչ կհամեմատվկ դրա հետ՝ ՈՉԻՆՉ։ Ամեն ինչ ունայն է, ինչ պապդ քեզ տալու էր , մեջդ է, ոչ մեկ չի վերցնի, ոչ մի տեղ չի մնա... մեկ մեկ անզորության կատաղությունը գլուխ կբարձրացնի։ դե թող, դա էլ պետք է։
3. Ֆուտուրիստները։ Լրիվ ճիշտ ես։ Այն, ինչ մերժում է այն, ինչի վրա կանգնած է, փաստացիորեն սղոցում է ճյուղը, որի վրա ուզում է պինդ նստի։ մենք հո գիտենք, ինչ է լինում, երբ նախկին կյանքը ոչնչացնում են, ու ոսկորների վրա նոր կյանք ուզում կառուցել...
Reply
Leave a comment