տղեկները գնում են պատերազմ

Apr 13, 2017 16:58


Այնպես է ստացվել, որ մի քանի օր իրար հետևից հայտնվում եմ բժիշկների կաբինետների մոտ հերթացած նորակոչիկների մոտ: Թե զորակոչիկների: Մի խոսքով, հասկացաք:

Մի քանի անգամ հայացքս փախցրեցի, իսկ այսօր ուշադիր նայեցի՝ հազիվ ոտքերն ու ձեռքերն են մեծացել: Մեկ էլ երևի քթերը: Մանրիկ, բարակ,... իմանաս դասը չի սովորել, ձեռքդ չի գնա երկուս դնել, իսկ մենք նրանց ուղարկում ենք բանակ:

Բանակը հեչ, եթե խաղաղություն լիներ: Ուղարկում ենք կռիվ:

Տարօրինակ զգացում էր:

Ուզում եմ ասել՝ եթե ոմանք ասեն՝ ինչ երեխա, տղամարդ են... չհավատաք:

Խաղաղ ժամանակ է, որ տասնութ տարեկանը տղամարդ է: Երբ խաղաղության պատրանքով ապրող հասարակությունը այս հազիվ ոտ ու ձեռք մեծացրած տղեկներին կռիվ է ուղարկում, ....  պիտի ասել՝ երեխաներ են:

Յուրաքանչյուրը ունի երջանիկ լինելու իրավունք: Իսկ անտարբեր, կամ՝ «նորմալ է» լինելու ու ասելու իրավունք չունենք:

Հայաստան, Հայրենիք, Հաղթանակ, fizi-logus, սահման

Previous post Next post
Up