Jan 15, 2017 13:13
Սովորաբար երբ լուրջ ու երկար եմ ուզում խոսել, գրում եմ բլոգում: Բայց այն, ինչ տեսել եմ, բլոգում չեմ տեսել...: Գրեմ այստեղ:
Հային ու հայութենականությանը ընդհանրապես էս ամբողջ արհամարհանքը, որ մի էշի ասածի էր սպասում, որ դուրս հորդեր՝ ահավոր նեղում է: Պիտի ուղիղ գրել՝ դու էշ ես, որովհետև մարդկային բաներ չես ասում: Բայց չէ՝ կոմպլեքսները, որում իրականը մարդ չսիրելն է դուրս է գալիս ու գալիս... ու ոնց որ վերջ չունենա: Ինչու է թվում, թե հային ծաղրողը մարդ չի ծաղրում ՞՞՞
Ու ինչպես միշտ՝ գորշ շրջապատը ծափ է տալիս անհասկանալի է՝ ինչին ՞՞՞
Էս՝ հայի վրա տժժալը արդեն հասնում է նրան, ոնց որ մեկը գրի՝ մամաս լավն է, կողքից ասեն՝ տո քո մերն է լավը ՞՞՞ դու հո տգետ չես, գիտես՞՞՞ աշխարհում ինչքան լավ մայրեր կան:
Այս միտումը իր հերթին է զարմացնում, ու այնքան է այդ ատելությունն ու ինքնագոհությունը սահմանն անցնում, որ արդեն չի զարմացնում...: Ափսոս՝ չի զարմացնում՝ ինչ գրում եք, էդ եք:
Ես հիմա ուրիշ բանի մասին էլ եմ ուզում խոսել՝ սոցիալական հասունացման: Հասկացանք՝ գիտությունը չրթել, գցել եմ կողքի, դրա համար ծաղրում եմ «հայի գենը»: Բայց արդյոք՞՞՞ սոցիալապես հասուն մարդը չէր փորձի սարկազմից առաջ անցնել: Արդյոք՞՞՞ սրտացավ մարդը չէր փորձի ուղղությունը մեղմորեն փոխել՝ եթե չես բժշկում, գոնե մի վնասիր:
Այն ամբողջ ուժը որով հային գցում եք հայի աչքից մարդասիրության պիտի բերի ՞՞՞
Որն է ձեր նպատակը՞՞՞ Որ նման գեն չկա՞՞՞ Հասկացանք, գիտեինք, միակ դպրոց ավարտածը չեք:
«Գիտականության» մոլուցքը հիմա էլ բերել է նրան, որ պատմական Հայաստան բառերի վրա են տժժում:
Մի հարցնող լինի՝ այստեղ ինչը չեք հավանում՞՞՞
Պատմական Հայաստան՝ այսինքն հայկական պետություն, որ պատմական աղբյուրներով կա:
Հա, պատմական Ամերիկա չկա ու չի էլ լինի, որովհետև երբ ինֆորմացիան սկսեց կրել իրավաբանության ու լրատվության տեսք, պատմությունը կորավ: Մի նեղվեք պատմաբանններ, բայց կարծում եմ, որ ճիշտ եմ տեսնում՝ այժմյան պատմություն չկա: Վկան՝ ձեր ասած ծախված ու տգետ լրատվամիջոցները՝ ինչ պատմություն ՞՞՞ ինչի հիման վրա՞՞՞...:
Տժժացեք ամերիկայի վրա, ադրբեջանի վրա... : Ինչի չեք տժժում՞՞՞
Որովհետև մեծահոգի եք՝ թշնամու վրա չեն տժժում, ու ինտիլիգենտ եք՝ ամերիկան զարգացած երկիր է՞՞՞
Այսինքն թույլ եք գտել՞՞՞ Հայաստանն ու հայը ՞՞՞
Թույլ չեմ տա:
Ինչևէ՝ գուցե էլի եմ իզուր գրում՝ որովհետև եթե հասուն մարդը սոցիալական հասունություն, պատասխանատվություն, մարդասիրություն, լայնախոհություն, լրջի ու կատակի սահմանի գիտակցություն չունի, սա իզուր գրառում է;
Հասկացողների համար էլ ավելորդ գրառում է:
հակափաստարկ,
Հայաստան,
հոգնել եմ մարդկանցից հանուն մարդու,
Ցեղասպանություն,
Հայրենիք,
պյուռոսյան,
ՓՈՔՐոգի,
սահման,
3 շիշ ձեթ