Nov 02, 2016 13:40
Ու էլի ինձ համար անակնկալ մտքերով ու ձևերով:
Ինձ միշտ զարմացրել է այն, որ ես կարող եմ զարմանալ իմ երազում:
Կարծես սցենարիստը ուրիշ մարդ լինի )
Ուրեմն՝ մարդիկ ու մուտանտ-ռոբոտները խառն էին: Դե, կինոյականով պարզ է, որ ռոբոտները որսում էին մարդկանց...: Պարզապես դրանց տարբերել չէր լինի, մինչև նրանք սկսում էին «բացվել»: Բառիս բուն իմաստով. Մի կին օրինակ բագամոլի պես սեքսի ժամանակ կերավ մի տղայի, համբուրելուց քամեց ներս...: Դա ես նկատեցի վերջում, երբ փախչելուց հայացքս հետ գցեցի:
Դեպքերը շատ էին ու բոլորը տարբեր: Հիմա չեմ հիշում էլ ինչ, հիշում եմ, որ զարմանում էի ու փախչում:
Ֆրեյդի նմանը գուցե ասեր, որ ես ուղղակի վախենում եմ մարդկանցից, ոչ մի ուրիշ սցենարիստ էլ չկա: Վախենում եմ, թե ինչ դուրս կգա մարդու ներսից, ինչին ես պատրաստ չեմ, ու զարմանքը կարող է փոխվել սարսափի ու ափսոսանքի:
...Ով իմանա, ինչու ես Խլուրդ դարձա:
Ես՝ «համ հարուստ, համ ջահել, համ էլ սիրուն (c)»:
Եսիմ: ))