հազար դրամի ծակերը

Nov 11, 2016 15:14



Երեք տարի բաղնիքս չէր սարքվում: Փողը հավաքում, հավաքում էի, հավաքվում էր՝ մտածում էի՝ ավել գումար է, հիվանդ երեխա է, չգիտեմ ինչ է, դրա համար է...:

Ինչու եմ ասում սա:

Ինչ-որ գումար կարելի է ավելացնել միշտ էլ: Մի ընտանիքի մասին էի կարդացել, որ տատի թոշակով էին միայն ապրում, աշխատանք չէին գտնում, բայց տան հարսը խտացրած կաթ էր «ձեռք բերել», ուրիշ երեխայի էր տվել...: Տատին հարցրել էին ինչով օգնենք, ասել էր՝ ալյուր... ու ամաչել էր:

Մարդն ուզում է կարևոր լինի՝ ինքնաբավ լինի, իր ընտանիքը ինքնուրույն պահի, ... իր որդուն հպարտությամբ ուղարկի բանակ, իր զավակների, ծնողների, իր առողջության մասին ինքնուրույն հոգա... : Սա նվազագույնն եմ ասում:

Մարդն ուզում է իրացվի որպես մարդ:

Գուցե նաև դրա համար միշտ էլ, նույնիսկ եթե մարդը մուրացիկ է կամ տատի թոշակով ապրող, մի խտացրած կաթ, կամ մի հազար դրամ «ավելացնի»՝ ինքն իր աչքին մարդ մնալու համար:

Բայց նրանք, ում անընդհատ օգնում են՝ ճնշված են ապրում, նրանք, ովքեր ավել գումար են գտնում իրենց ունեցածի մեջ՝ մեղքի զգացումով են ապրում:

ՉԻ ԿԱՐԵԼԻ հասարակությանը, մարդկանց, մարդուն,... ստիպել մեղքի զգացումով ապրել՝ օգնել, թե այս մի անգամ չօգնելու,... ավել է գումարը, թե ինքն արժանի է մի շոր իրեն գնելու,... կամ՝ ինքը ինչը չի արել ճիշտ, որ այդքան ուրիշների օգնության կարիք ունի... այս մտքերով ապրելn ստիպել՝ ՉԻ ԿԱՐԵԼԻ:

Թե չէ՝ հազար դրամ կամ խտացրած կաթ կարելի է ավելացնել, դա չի...:
Հա, կարելի է երկու շալվար, չորս բլուզով ապրել, հարսանիքի շորեր չունենալ, ... կարելի է միրգը քիչ ուտել, միսը՝ շաբաթը մեկ,... գուցե կարելի է և ծնողների տունը չվերանորոգել,... հա, կարելի է զուսպ ապրել, շատ զուսպ, ... Բայց հարց է՝ ինչու այդպիսի կյանք ապահովող ու այդպիսի կյանք պարտադրող իշխանությունները չեն ուզում իրենց գովազդած կյանքով ապրել:

հոգնել եմ մարդկանցից հանուն մարդու, ծառատունկ-շուրջպար, սպիտակ թելով կարած, Օպերացիա Թմբուկ, play-off, Մեծեր ու Փոքրեր, 3 շիշ ձեթ, Понедельник начинается в субботу, խոտան, զեկուցել իբրև վիրավորանք (c)

Previous post Next post
Up