Ֆիզիկայի խխունջային օրենքը

Oct 11, 2016 11:33


Կամ երևի ավելի ճիշտ՝ խխունջների հակաֆիզիկական օրենքը

Չորացած խոտերի վրա անկենդան օտար կոկոնների պես կպած են խխունջները: Քամու հետ տարուբերվող ծղոտներին քնած, ասես՝ մեռած...: Երեխաները սիրում են հավաքել դրանք: Սկզբում՝ որը գտնեն: Հետո՝ որն ավելի արտահայտիչ է: Արտահայտիչը սովորաբար շագանակագույն գծերովն են: Պոկում ես՝ թեթեեեեւ: Անկյանք պատյանի կշիռը ինչքա՞ն պիտի լինի: Համարյա անկշիռ:

Հետո դնում ես քարին ու սպասում, մինչև միջի կենդանին դուրս գա: Վերցնում ես, դնում ձեռքիդ ու զգում, որ ծանրացել է: Մկանների կուչուձիգը, որ սեղմում է մատդ, այնքան ծանրացնում է անկշիռ խխունջին: Պարզվում է շարժումը ոչ միայն ժամանակ է, այլև՝ կշիռ:

Էյնշտեյնը խխունջների հետ խաղար, ավելի շուտ իր օրենքները կգտներ:

fizi-logus

Previous post Next post
Up