իմ Շուլի հերոսը

Sep 21, 2016 17:15


Չգիտեմ, գիտե՞ք, կարգե՞լ եք ձեզ համար, թե ով է հերոսը:

Ինձ՝ նա, ով օգնում է, որ ես մարդ մնամ... Ֆիզիկապես, բարոյապես, մտքերով, գործերով...

Ապրիլյանի իմ հերոսները:
Որ համ էլ ամոթ բերեցին իմ կյանք՝ իրենց տված ԿՅԱՆՔԻՆ արժանի չլինելու մտքի հետ:
Ծանր է ամոթով ապրելը: Մեղքի տակ զգալը....

Գիտեք՞՞՞ Շուլի Հակոբյանին: Շուլի Հակոբյանը, քառօրյա պատերազմի ժամանակ երեք տանկ է խոցել, Հայզինվորում կարդացի:

Ասում է՝ «Իմ կռիվը անիմաստ կդառնա, եթե դու երջանիկ չլինես»:

Ապրիլյանից հետո ինձ ապրեցնողը Շուլիի այս խոսքն է...:

հերոսներ, Հայրենիք

Previous post Next post
Up