May 28, 2016 14:23
ամեն այսօրը հիշում եմ ԱՅՆ ՏՈՆԸ...
Երբ Սարդարապատի հուշահամալիրի մոտ երեխաները պարի փորձ էին անում, ուժեղ քամուց բեմի երկաթյա կարկասը շուռ եկավ ու մի երեխա զոհվեց...։ Հաջորդ օրը իշխանությունները ՏՈՆ ԱՐԵՑԻՆ նույն տեղում, կարծես ոչինչ չէր եղել։ Երեխաներին էլ պարել տվեցին...։
Գիտեք ՆԱԵՎ ինչու չեմ հավատում այս իշխանություններին։ Այդ քար անտարբերության համար։ Սցենարից շեղվել չկարողանալու համար։ Սցենարից մեկ-մեկ պիտի շեղվես, որ մարդ լինելդ երևա՝ չեն կարողանում։ Արդարացված չեն կարողանում՝ որովհետև ՉԵՆ։
Այդ դեպքը լիներ, թե հրապարակում փուչիկների դեպքը, թե ռուսական ռումբից զոհված երկու գյումրեցի երեխաների դեպքը, սահմանին բանակի տեղքին ամեն ինչով չապահովելը...։
էլիտարներ և գավառացիներ,
Հայաստան,
հոգնել եմ մարդկանցից հանուն մարդու,
Օպերացիա Թմբուկ,
Մեծեր ու Փոքրեր,
3 շիշ ձեթ,
Понедельник начинается в субботу,
զեկուցել իբրև վիրավորանք (c)