May 22, 2016 19:08
Մի բան էլ եմ ուզում ասել:
Այսօր ֆբ-ում դրել են զոհվածներից մեկի նկարը ու բաղդասարյանի խոսքերը... երևի ասելու, որ չարժեր կյանքդ տայիր
Այնպես ուզում էի ասել՝ մի արեք այդպես...: Առանց այն էլ տղաների աչքերին նայել չի լինում... :
ՄԻ:
Ու Կյանքը քաղցր է, միշտ էլ չարժե:
Ասելիքս հիմա բաղդասարյանին չէ, ու այդպես մտածողներին չէ... ուրիշ է մի քիչ:
Իշխանությունները օրինակ սովոր են զոհված զինվորների ծնողները բողոքեն, ... որ չեն լսում խոսքը, դա մի կողմ... Իրենք երևի էլի են սպասում բողոքների, ու որ դրանք չկան, մտածում են՝ կարող են մի-երկու անասուն բան էլ ավել ասել...:
Թշվառ են: Ստրուկի պես: ՈՒնեն ամեն հնարավորություն տեր լինելու, օգտակար լինելու, ազատ լինելու, բայց գողի, աղքատի ու վախկոտի կյանքով են գոյում...
Տղաները, բոլորը, այս պատերազմի ՏՂԱՆԵՐԸ կռվել են իրենցի համար: Իրենց հողի, իրենց ընկերոջ, իրենց հրամանատարի...: Այդ կռիվը բաղդասարյանները չեն կարող փոխել՝ ոչ փչացնել, ոչ էլ իմաստավորել...
Իրենք ուղղակի դրա համար կապ չունեն: Ոչ տղաների հաղթանակի, ոչ կորցրածի, ոչ տվածի:
Ու էէէէն թվերն էլ չի, որ ասես՝ զոռով են տարել կռվելու...: Ի դեպ՝ նույնիսկ Սարդարապատի հերոսամարտին ասում են զոռով են տարել կռվի, բայց կռիվը հերոսամարտ դարձավ:
Իսկ բաղդասարյաննաղդալյանաշոծյանհհկեսիմինչ... Ընդհանրապես՝ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ կապ չունեն այս ամենի հետ:
Ուզում եմ մի բան էլ հասկանանք՝ Ծնողը չի կարող իմաստազրկել իր Որդու Կյանքը միանալով ֆբ նման... չգիտեմ ոնց գնահատեմ, որ ստույգ լինի... այդ դիմումներին, թե՝ լսեք էս անասուններին, տեսեք, որ իզուր եք տվել կյանքներդ...:
Նրանց չեն տվել: Ովքեր հասկանում են, թե ինչ են ստացել, ինչ գնով են օրերը ապրում,... ընդունեք այդ անգին նվերը, որ առանց ձեզ հարցնելու,, մեծահոգաբար ու սիրով ու առանց նահանջի տվել են ձեզ, տեր եղեք մեր տղաների կորցրած կյանքերին:
Մի կապեք դրանք բաղդասրանների հետ, նրանց ոչինչ չի հասնում...:
Տեր եղեք ու պարտավորված եղեք:
Դա նաև մեծ բեռ է...: Ահավոր թանկագին ու անասելի ծանր բեռ...: Մի տվեք դա անարժաններին:
Սա էի ուզում ասել:
Հայաստան,
Մեծեր ու Փոքրեր,
Հայրենիք,
Մի Սպանաներ,
սահման