կարևոր անկարևորություններս

Apr 15, 2016 18:24


Այսօր զինվորն ու սպորտսմենը ավելի երջանիկ են, քան սվաղած կյանքով ապրողներս։

Տարիների գործազրկությունը, սիրած աշխատանք չունենալը, մարդու կարևորագույն ներքին պահանջները, որպես ամենօրյա սովորական կենցաղ, չբավարարելը՝ չիրացվելը, օգտակար չլինելը, կարևոր չլինելը, ուրիշներին պետք չլինելը... մեզ սարքել է անառողջ։

Մենք էվրիկայի պես լուծումներ ենք շարում ֆեյսբուքում, որովհետև դրանք մեր տեղերում չենք կարողանում տալ։

Ես շատ ցավակցում եմ մեզ։ Մեզ, անտաղանդներիս, որ խեղդվում են սեփական անկարևորությունից...։

Մեզ, որ հնարում ենք այդ կարևորությունը, կամ թեկուզ գտնում փնտրելով։ Մեզ, որ դուրս ենք ճիշտ համակարգից՝ համակարգը պիտի այնպես լիներ, որ անկարևորներ չլինեին։

Ափսոս։
Մնաում է ընտանիքներին, ընկերներին նվիրվելը...։ Բայց դա այնքան բնական է, որ դա էլ հարց չի լուծում։

Ափսոս՝ մեծ-մեծ հարցեր կուզեինք լուծել։
Ասածիս մեջ մի դույզն անգամ սարկազմ չկա, լուրջ եմ ասում ու ափսոսում։
...

հ.գ.- երևի դրա համար են իրենք համեստ...

հոգնել եմ մարդկանցից հանուն մարդու, յութուբիստներ, խոստովանություն, պյուռոսյան, Կորցրել եմ, պետությունս ՀԿ է, Понедельник начинается в субботу

Previous post Next post
Up