Apr 25, 2016 09:25
Դե ինչ. Մարդասիրության կարոտ մարդուն հացով չես կշտացնի..:
Ոչ միայն հացիվ, ոչ միայն բանիվ, այլև՝ հումանիվ:
Ես էլ եմ հայտարարում համաշխարհային մարդասիրության մրցություն: Ա, չէ՝ ճիշտ եմ արտահայտվել՝ նախ մրցություն, հետո՝ մրցանակ:
Ավելին՝ հայտարարում եմ նաև ժյուրիի մրցույթ: Եթե ֆռնենդներիս մեջ չկան, չեք ապահովի համաշխարհային ճանաչումը, լավ չի....:
Ու էս ամեն ինչը՝ Գլադիատորի երաժշտության տակ:
Հիշում եմ՝ Գլադիատորի ժամանակ համայրա սրա չափ իրարանցում էր, այնքան, որ ես որոշեցի էդ կինոն չնայել: Ավատարն էլ: Հետո նայեցի, չհասկացա իրարանցման պատճառը...:
Հիմա հասկանում եմ՝ Մարդասիրական էր իրարանցումը: Երբ մարդասիրության սովը խեղդում է, չես նայում՝ կինո է, կյանք է, ... հիանում ես, խոնարհվում ես:
Մինչև իմ մրցանակները, ես երևի արգելեմ գուգլել: Պիտի մարդասիրական սովը հավաքվի ու պոռթկա հենց մրցանակաբաշխ... բաշխել չկա, հոպ, ուղղակի՝ պոռթկա մրցանակահայտարարման օրը:
Այսպիսով՝ մարդասիրական բաց մրցույթը հայտարարված է: Հուսամ՝ կլինեն առիթներ, որ դուք ձեզ ցույց տաք, աշխարհը մեծ է, հուման բավական տարածված..:
Հ.Գ.- Բայց հայ ազգս ինչ սիրում է, չէ՞՞՞ մեծ-մեծ կրքեր՝ բարեգործական ծափահարովի ճաշարան, մարդասիրության մրցույթ:
ՈՒ ընդհանրապես՝ մարդասիրական մրցույթի հաղթողների առաջ խոնարհվում է նույնիսկ...:
Պարզ մարդասիրությունը արդեն քիչ է, այ՝ մրցույթ, այ՝ հաղթոոոող...:
Մարդասիրության, մրցույթի, հաղթող...
Հ.Գ.Գ.- Հա, ու մրցանակահայտարարությունը կհայտարարեմ այնպիսի օր, երբ այդ օրը, կհասկանամ, չգիտեք ինչ անեք: Այդ օրը պիտի կոկորդներիդ կանգնած լինի, որ շոուի ժամանակ սկսեք ազատ շնչել...:
Կմտածեմ երբ:
Իսկ եթե հանկարծ իմ մրցույթը դուրներդ ավելի քիչ գա, քան Ռուբեն Վարդանյանի կազմակերպածը՝ ... ես չեմ հասկանա:
հասցրեցիր արտագրել՞՞՞,
բացօթյա,
Օպերացիա Թմբուկ,
play-off,
ընտրությունները մոտենում են,
բարեկենդան,
Էրմենի,
3 շիշ ձեթ,
ՊՌ