Apr 13, 2016 14:14
Մտքիս մեջ կռվեցի, կռվեցի... վերջում լավ էր, երկար չստացվեց։
Ես հասկանում եմ՝ սարսափելի լուրերը խոր են թափանցում, իսկ մի քանի օր՝ լարված լուրերը սովոր են դարձնում այդ լարվածությանը։
Հասկանում եմ, որ դրանից ետ գալը դժվար է՝ սկսում են մարդիկ համեմատել հաջորդ օրերը, ու բաներից, դեպքերից, որոնցից խաղաղ ժամանակ կազդվեին, հիմա նրանց համեմատ «քիչ» է թվում։
Այս գիշեր վիրավոր կար։ Սպանված՝ չկար։ Ու ոչ ոք, համենայն դեպս՝ չնկատեցի, որ անհանգստանար այդ վիրավորի համար։
Հերոսություն ենք ուզում՞՞՞
Վիրավորն արդեն անհանգստանալու չէ՞՞՞
Երեկվա բեռնատարի դեպքով զոհվածը էն չի՞՞՞
Հերոսություն չկար՞՞՞ արդեն մեզ միայն հերոսություն տուր, կամ միայն դիրքերի դեպքեր՞՞՞
Վա՞տ բան եմ ասում։
Դե ուրեմն արժե ներս նայել, որ այս վատը, որ ասում եմ, մեր ներսում չլինի։
Ինչ կզգայիք, եթե ձեզ տանեին հիվանդանոց, թեկուզ թեթև, բայց վիրահատություն ուզող վերքով, ու վիրաբույժը ասեր՝ աա, սա չեմ վիրահատում՝ գիտե՞ք երեկ ինչ բարդ վիրահատություն եմ արել, սա չեմ անում։
Ես ինձ էլ եմ հետ քաշում։
Ամեն օր պիտի զրոյից սկսել՝ բժշկի պես։
հոգնել եմ մարդկանցից հանուն մարդու,
քարկտիկ,
ես ձեզ ասում եմ` կգա ոգու սով,
ծառատունկ-շուրջպար,
պյուռոսյան,
«շպարգալկա»,
ՓՈՔՐոգի,
play-off,
շառից-փորձանքից հեռու,
Понедельник начинается в субботу