սահմանադրության անսահմանության մասին

Jul 18, 2015 12:09

http://moj.am/storage/uploads/sahmanadrakan.nakhagits2.pdf

1. Նման հայերենով ու այդքան հում սահմանադրության նախագիծ ներկայացնելը երկու բացատրություն ունի` սա կամ վիրավորանք է, կամ 7ություն /սրա մեջ մտնում է նաև սահմանադրականների հայերենին չտիրապետելը/:
2. Այն տրամաբանական սխալները, որ կան, երկու բացատրություն ունեն` կամ նախագիծ գրողները թքած ունեն նման «մանրուքների» վրա ու չեն նկատել, թե ինչ են բերում նման ձևակերպումները իրենց հետ, կամ էլ` լավ էլ ջոկել են:
3.Այն, որ հհկ-ն կպած բացատրում է, թե Սահմանադրությունը ինչի համար չէ, երկու բացատրություն ունի` կամ համոզված է, որ դիմացինները տգետ են, կամ կամ ինքը դեռ այնքան միամիտ է, որ չգիտի, որ մարդիկ ջոկել է` ինչը հերքում են, հենց դա էլ ուզում են արած լինել:
4.Այն, որ հհկ-ն վախեցնում է, թե` այս սահմանադրության չընդուները հղի է վտանգներով, երկու բացատրություն ունի` եթե անկեղծ են` ուրեմն «վտանգն» այն է, որ իշխանության ժառանգ, ով ունի շահավետ պայմանավորվածություններ ներկայիս իշխանականների հետ, չի գտնվել ու հնարավոր է ԻՐԵՆՑ մեջ «տղայական պատերազմ», կամ`հավայի խոսքեր են, ուղղակի սրտները նույնը, բայց թարմ տեսքով է ուզում...

/շարունակելի/

Օպերացիա Թմբուկ, օրենք, սահման, disneyland, օտարալեզու, 3 շիշ ձեթ, պետությունս ՀԿ է, Понедельник начинается в субботу, էլիտարներ և գավառացիներ, fair play, սպիտակ թելով կարած, fizi-logus, «շպարգալկա», play-off, սցենարիհետկապված, postmodern, Էրմենի, պաչել-մաչել` չկա

Previous post Next post
Up