Գործ անող տղամարդը սիրուն բան է:

Jul 18, 2015 13:03

Ես կասեի` գեղեցիկ է: Այն գեղեցիկի պես, որ աշխարհ կարող է փրկել:
Այսօր կարմիր լույսիս տակ երկու տղա պատրաստվում էին խանութի ապակե պատերը լվանալ ու դրսում դեռ որ մանրակրկիտ լվանում էին խոզանակը: Ջինսերով տղաներ էին, նրանցից, որ փողոցում քայլելուց աչքի պոչով հաստատ կնայես: Արմունկների մկանները ձգվում-խաղում էին ամեն քամելու ու աշխույժ, անմունաթ անտարբերության հետ, որով ուղղակի անում էին իրենց գործը... Սիրուն էր:

Ընդհանրապես` հա, էլի` գործ անող տղամարդը սիրուն բան է: Եթե ֆիզիկական է,... դե ինքը ֆիզիկապես կնոջից ուժեղ է, կարող է նույն բանը անել առանց դեմքը հոգնեցնելու, հավեսով:

Եթե մտավոր է`... դե, ասում եք, չէ՞, տղամարդը կնոջից խելացի է` ուրեմն էլի սիրուն պիտի լինի, առանց դեմքի այն հատուկ արտահայտության, թե` ՄըԴաՁում Եմ...

Ես կողմ եմ գեղեցիկին: Աշխատեք, տղամարդիկ:
Ու դա սիրուն արեք...

Հ.Գ.- գործ, գործ... դվիժենի չէ ))

fizi-logus

Previous post Next post
Up