Որդանիկ

Oct 16, 2014 13:55


Մանկությանս երազանքն էր` որդան կարմիր տեսնել: Չգիտեմ ինչու համոզված էի, որ էլ չկա: Մտածում էի` լիներ, ներկը նորից կգտնեին, մանրանկարներ կանեին, ցուցադրություններ, ... Երբ vahemart -ը ասաց, որ կա, ինձ թվաց ասացին` այս աշխարհում կախարդանք կա: Տարավ ինձ որդան տեսնելու, արգելոց... Այն, ինչ ես պատկերացնում էի` ԱՐԳԵԼՈՑ, խնդալիք էր` ազատ ու բաց դաշտ, կովերը անցնում, են թրքում ու արածում, տեղացիներն անգամ չգիտեն, թե ՈՐԴԱՆ ԿԱՐՄՐԻ արգելոցով են անցնում.... լրիվ մշնախ վիճակ...

Միայն Որդան կարմիրը չհիասթափեցրեց ինձ` ոնց որ արյան ու գինու հատիկ` դողդոջուն, կենդանի, նույնիսկ` սեթևեթ...

image Click to view



Վերջերս երևի էլ ոչինչ այսքան կախարդական ու իրական չեմ տեսել:

Հ.Գ.-հիշեցի, որովհետև այս օրերն էր. Մտա յութուբ, տեսնեմ`... այս տարվա որդան էլ կա... Վահեեե, էլի գնացեեել ես՞՞՞

Հ.Գ.Գ.- Արուն լրիվ վրձին է... )))

image Click to view

livejournal, Ոսկե Ձկնիկ, բացահայտում, ՏՈՒՆ, Մի Սպանաներ, Էրոտիկա, friendներ

Previous post Next post
Up