կեռասներ ու տանձեր, կամ ֆոտոգեն ու չգեն

Oct 16, 2014 17:56


Ուղղակի: Վիշենկի հո չէի դնի վերնագիրը...

Կանայք կան, որ մինչև լուսանկարը չես տեսնում, մտքովդ չի անցնում, որ սիրուն էր:

Կին էլ կա, նայում ես լուսանկարին, մտածում ես` չէ, բեր դու մի նկարվի... Այդ կանայք ավելի հետաքրքիր են բայց: Անհասկանալի է, թե ինչու իրականում նա ավելի հմայիչ, ինչն է կորում լուսանկարում, կամ այդ ինչ է, որ իրականության մեջ ավելանում է... Ոնց որ հոգիներով կինոներում, է՞՞՞ ` նկարվում են, իսկ հոգին դուրս չի գալիս

Կին էլ կա, ... ուղղակի տգեղ է: Այս կանայք էլ երկու տեսակ են: Կա որ տգեղ ու տգեղ է, Կա էլ, որ սկզբում բոլորն էլ տեսնում են, որ սիրուն չի, հետո բայց մոռանում են:

Դա էլ մխիթարանք է:

Կին էլ կա, նայում ես, ասում ես` երնեկ սրա տիրոջը... Վերջերս իմացա, որ մեկին, ում ամեն անգամ տեսնելիս երնեկտիրոջդը մտքովս անցնում էր, ամուսինը դավաճանում է, սա էլ իմացել է, բաժանվելու է... Չես հասկանում տղամարդկանց: «Թարմության» ձգտումը: Չես սիրում, չի լինում, աչքիցս ընկնում ես,... սիրում ես` երես են առնում, ... էլի...

Եսիմ:

էլիտարներ և գավառացիներ, ծառատունկ-շուրջպար, խոստովանություն, պաչել-մաչել` չկա, play-off, խոտան, Կին-Տղամարդ

Previous post Next post
Up