բա ով խաղա արջի 00ների հետ

Oct 10, 2014 16:29

Մարդկանց իրենց հավատի համար պետք են խաչվող քրիստոսներ ու հետո էլ, մեկ է, չեն հավատում...

Դրա համար ես չեմ հավատում, թե ընդդիմությանը, ինչպիսին էլ, ով էլ այն լինի, իշխանադեմերը ի սրտե կհավատան, մինչև նրանց արած հեղաշրջումը, թե ինչ, սեփական աչքերով չտեսնեն:

Իշխանությանը ցանկացած դեմ ուժ, մինչև իր` իշխանություն դառնալը, իշխանությունների գործողություններին զսպող ուժ է: Թե չէ այսօրվա լկտիներին ու տգետներին, որ իշխանությունում են ու ինքնաաղոթող, խելացի խոսքերով ոչ բան կհասկացնես, ոչ էլ ...

Այսօր Հայաստանում չկա հեղաշրջման հարց: Մի սպասեք, որ չհիասթափվեք: Բայց զսպումներին պիտի բալետ անել Ճ
Ու դրանք պիտի թելադրել: Այ սրանում է այսօր հասարակության դերը: Եթե իշխանությունները երես են թեքել հասարակությունից ու ոչիշխանականների հետ կռիվ-կռիվ են խաղում, դա չի նշանակում, որ հասարակությունն էլ պիտի մենակ ինքն իր ու ֆեյքերի հետ ֆեյսբուք-ֆեյսբուք խաղա... Ցանկացած բան, լինի ֆբ, հրապարակ, ...թարս նայել նույնիսկ, պիտի օգտագործել, որ տեղ հասնի, թե ինչերը դուրներս չեկավ: Չեմ ասում կվազեն, կուղղեն... Բայց չեն վազի, որովհետև մենք դեռ վազեցնելը չենք սովորել:

Սենց:

պյուռոսյան, 3 շիշ ձեթ, play-off, պետությունս ՀԿ է, Понедельник начинается в субботу

Previous post Next post
Up