Sep 02, 2014 12:19
Այսօր երազում ինձ վիրահատում էին.... գնացել էի Արցախ գաղտնի առաջադրանքով, բեկորային վիրավորում էր, աջ ուսիս մոտ: Հիվանդանոցը երեք հարկանի էր, բայց կլոր, տաճարի պես` առաջին հարկում պառկած բոլոր հարկերը տեսնում էի: Առաստաղը գերանապատ էր, լիքը լուսավոր երդիկներով: Գերաններից պարաններով մրգեր էին կախած, ամենաշատը` դեղձ... Պառկած էի, աչքս ներս վառվող լույսին, օրորվող մրգերի տակ, կամաց նիրհում էի քնիս մեջ դեղձի հոտերի մեջ, մարմրող ցավի հետ...
Ասացին` վիրահատությունը լավ անցավ: Դուրս եկա, զգում եմ ձեռքս լավ չի աշխատում, թևքս բարձրացնում եմ` աջ թևս այրվող «փուչիկների» մեջ է: Սիստեմա են միացնում, մի քանի պաշտոնավոր ընկերոջ ասում եմ` հետս կգա՞ք, ինձ էլի են վիրահատելու... Սրանք հերթով թե` չէ, հո երեխա չես, կվիրահատեն էլի, զբաղված ենք... (ստեղ չթեգեմ ձեզ, բայց նեղացած եմ...):
Մոտենում է վիրահատող բժիշկը, սկսում է գոռգռալ, որ սխալ բուժում են արել, որ բեկորները թունավոր էին ու հիմա սիստեմայի հետ թույնը տարածվում է... Ես հանում եմ կոշիկս, նայում ոտքիս` ուռած-սևացած է...
Վախեցսծ արթնանում եմ` աջ թևս թմրած է... հայացքս արագ գցում եմ ոտքիս` ... սևացած:
Մինչև հիշեցի, որ ամռանը թաթերս ու ուսագլուխներս միշտ էլ վառվում են արևից, ահագին հայրենասիրական ցավ էի ապրել....
Նոր նայեմ ֆբ-ն` Արցախի օրեր են, մոռացել էի լրիվ...:
Ասենք չէ, փաստորեն լրիվ չէ:
Հայաստան,
երազ,
Արցախ,
Հայրենիք,
ԵՍ