խաղաղասերները վարսավիրանոցում

Aug 10, 2014 20:04

...
-Ապուշը ասում է` ես պատերազմ եմ ուզում: Ֆեյսբուքում էլ գրել է...
-Ով՞՞ Չի կարող պատահի, որ ինչ-որ մեկը նման բան ասի ու ուզի: /Սա ես եմ/
-Հաստատ, տենց էլ գրել է:
-Ինչ է գրել ՞՞՞
-Գրել է` Մեկ է, էս հրադադարն էլ երկար չի տևի, ամեն ինչ նորից կսկսվի, էլ ինչի սպասել... Ապուշ է, էլի: Իսկ ես խաղաղություն եմ ուզում:
-Որ երկար չի տևի, շատ հավանական է: Բայց չի գրել, որ պատերազմ է ուզում: Հիմա էլ պատերազմ է, էլի, գիշերը էլի գյուղերի վրա կրակել են, տներ են վառվել..
-Հա, ինչ՞՞՞ Բայց մեր էրեխեքին են տանում, է՞՞՞
-Այսինքն՞՞՞ Ուր են տանում ՞՞՞ Էդ գյուղերում մարդիկ ամեն օր են ապրում, իրենց երեխաների հետ, կրակի տակ...
-Արցախ են տանում: Արցախի գյուղերի վրա են կրակում, չէ՞՞՞
-Չէ, Հայաստան:
-Ոնց Հայաստան ՞՞՞
-Հա բա: Հո նոր չեն կրակում ՞՞՞ Ինչքան ժամանակ է արդեն...
-Հա, ինչ անենք, թող դիմանան, պատերազմ չլինի:
-Իսկ որ գնան էդ գյուղերից ՞՞՞ Սահմանդ ով է պահելու ՞՞՞
-Հա, հո իրենք չեն պահում՞՞՞ Բանակն է պահում:
-Որ մարդ չապրի, բանակը ոնց է պահելու՞՞՞
-Չգիտեմ, ինչ են ուզում, թող տան, թող պատերազմ չլինի, ես խաղաղություն եմ ուզում:
-Սումգայիթի պես ՞՞՞ Քնած Մարգարյանի պես՞՞՞ Այնպես չէր, որ նրանք կռվում էին:
-Դա շուտ էր:
-Բայց հիմա են, չէ՞՞՞ Կրակում խաղաղ գյուղերի վրա... Ու ով ասաց, որ մի բանը տաս, ավելը չեն ուզելու ՞՞՞

Թարս նայեց, գնաց:
Ու ես հասկացա` խաղաղությունը` երբ կրակում են մեր գյուղերի վրա: Պատերազմը` երբ մենք դրան պատասխանում ենք:

Հայաստան, Հայրենիք, հայ ազգ, 3 շիշ ձեթ, play-off

Previous post Next post
Up