Եկեք այս պահին ենթադրոնք, որ երեխան ճանաչում է ուղղանկյունը ու գիտի, որ այն ունի չորս կողմ, բոլոր անկյունները ուղիղ են, ու հանդիպակաց կողմերը` իրար հավասար:
Սենյակի նման:
Ուղղանկյուն սենյակի նման, իհարկե ))
Ինչու որոշեցի գրել. մի ուսուցչուհի պատմում էր, թե ինչ թույլ երեխաներ կան դասարանում, մակերեսի ու պարագծի կանոնները չգիտեն:
Ասում եմ` բայց պետք էլ չի, որ իմանան: Կանոնները:
Ասում է` հա դե, անգիր, առանց հասկանալու ես էլ չեմ ուզում... Ոնց ասես բացատրում եմ` որ մակերեսը` խոտն է աճած, պարագիծը` ցանկապատը...
Այ ստեղ արդեն ստոպ` այստեղ եկեք հասկանանք, որ այն, ինչ դուք պատկերացնում եք խոտ ու ցանկապատ ասելով, ամենևին պարտադիր չէ, որ նույնը դիմացինը պատկերացնի: Ոչ մի ավելորդ բառ, ոչ մի ավելորդ ու շեղող երևակայություն չպետք է խաղացնեք ու արթնացնեք, երբ որոշակի խնդիր ու նպատակ ունեք:
Սա ընդունում եք ու հիմա անցնում ենք առաջ:
Մակերեսը բացատրելու առաջին հարմար նախապայմանը կա` բառի մեջ կա երես բառը:
Կարող եք առաջարկել երեխային` ապա, թաթիկներով շոյիր քո ամբողջ երեսը.. այդպեեես, այդպեեես:
Հիմա շոյիր ուղղանկյան երեսը:
3սմ
9սմ
Մի անցիր սահմանները, երեսը այսքանն է` սահմանները կան` այս գծիիիիից (նարնջագույն) ձեռքը քսելով բեր մինչև մյուս նարնջագույն սահմանը: Ձեռքը իհարկե մեծ է, ուղղանկյան երեսից դուրս կարող է գալ:
Ձեռքը ինչքան պիտի լինի՞՞՞ որ երեսից դուրս չգա:
Այ, այսքան` (ասենք տրված է` 3 սմ):
Ըհը: Հիմա պատկերացրու, պիտի ներկենք-ստանանք ուղղանկյան ամբողջ երեսը: Ունենք միայն այս գծերը` ուղղանկայն կողմերը` մեր մոտ հիմա դրանք գազարագույն են ու սև: Որպեսզի ներկենք ուղղանկյան երեսը, կարող ենք գազարագույն գծիկը կրկնեեել, կրկնել այնքաաան, մինչև հասնենք մյուս սահմանին:
Ու որ սպիտակ բաց տեղեր չմնա` քիփ-քիփ գծիկները կրկնենք: Կրկնենք, կրկնենք` բազմապատկենք, բազմապատկենք ... Որ գծիկն ենք հիմա մենք բազմապատկում, որ ներկենք ուղղանկյան երեսը՞՞՞ Գազարագույնը, որ 3 սմ է մեզ մոտ:
Ըհը. ինչքան պիտի այն բազմապատկենք ՞՞՞
Մինչեեեեեւ հասնենք մյուս սահմանը` այստեղից այստեղ:
Այսինքն` ինչքան՞՞՞
Այստեղից այստեղը մեզ մոտ ինչքան է՞՞՞
Ըհը` 9 սմ:
Ուրեմն որպեսզի ուղղանկյան երեսը ներկվի-լցվի, մենք այս մի գծիկը` 3 սմ-ը, բազմացրեցինք 9 սմ անգամ:
Ոչ թե ինը անգամ, այլ` այստեղից-այստեղ ` դա 9 սմ է, չշփոթեք:
Ինչ գույն ներկվեց հիմա մեր ուղղանկյան երեսը՞՞՞
Գազարագույն:
Ի դեպ` մարդու երեսի հետ որպեսզի չխառնենք, ուղղանկյան երեսին ասում են ՄԱԿերես:
Հիմա մտածիր` իսկ ինչ գույն կներկվի ուղղանկյան երես-մակերեսը, եթե ոչ թե 3 սմ-անոց գիծը բազմապատկենք, այլ 9 սմ-անոցը:
Իսկ 9 սմ-ը որտեղից որտեղ պիտի կրկնենք-բազմապատկենք ՞՞՞
Դա քանի սմ է՞՞
/Հետո կհարցնեք` սև ու գազարագույն երեսները իրար հավասար են՞՞՞/
Հուսով եմ ընդհանուր մոտեցումը հասկացաք, թե ինչպես բացատրեք երեխային:
Դուք ինքներդ հիշեք, որ . -ը կոչվում է բազմապատկման նշան ու ոչ թե` անգամ:
ՈՒ դա կարևոր է:
Եթե չիմացաք ինչու, մյուսը, ինչի մասին կխոսենք` ինչ է բազմապատկումը, ինչ է անգամը:
Լրիվ տարբեր լեզվատրամաբանություններ: