Առաջին անգամ դրան ուշադրության դարձրեցի, երբ լսում էի, թե ինչպես է երկրորդ դասարանում ուսուցչուհին բացատրում բազմապատկումը.
«. սա բազմապատկման նշանն է: 3.2-ը կարդում ենք` երեք անգամ երկու: Հավասար է 2+2+2»
Հետո մոտեցավ դասագրքին, տեսավ գրված է` 3.2= 3+3, ասաց` աա, չէ` երեք անգամ երկու հավասար է 3+3 :
Ու այդպես էլ իր սխալը չհասկացավ:
Երեխաները լրիվ խառնվել էին:
Ու դա միակ բանը չէ, որ ուսուցիչները «բացատրում» են շըռթը-փըռթը, ելնելով` հա, ինչ տարբերություն, մեկա վեց ա ստացվում փնթի մտածելակերպով:
Այնինչ ամեն ինչ շատ պարզ է` երեքը բազմապատկած երկու անգամ = երեք + երեք
Սա ճիշտ է ու տրամաբանական ու լեզվով թելադրված:
Եթե ալարում եք ասել բազմապատկած բառը, գոնե լեզվատրամանաբանությունը մի խախտեք:
Քանի որ դուք ՈՒԶԵՔ, թե ՉՈՒԶԵՔ, . նշանը կոչվում է բազմապատկում (ոչ թե` անգամ), ապա` 3.2 ը կարող եք սղել, կարճ ասել` երեքը երկու անգամ, ու չեք խախտի տրամաբանությունը:
3.2 (երեքը երկու անգամ)= 3+3
Եթե նշանի անունը բազմապատկում չլիներ, լիներ ձեր սիրած անգամ-ը, ապա 3.2 = կլիներ 2+2+2:
Բայց դե, փաստ է` այդ կետի անունը անգամ չէ, բազ-մա-պատ-կում է:
Սա է:
Վարժությամբ վարժվելիս ու մտքում բազմապատկելիս գուցե և մեկ է` վեց, բայց, այ, խնդիր լուծելիս բոլորովին մեկ չէ:
Փորձեք` 3.2 , կազմեք խնդիր:
Ուղղակի պիտի ընդունել` միշտ հարմար է միանգամից ճիշտը սովորեցնել:
Ու որ` մանր մաթեմատիկայում մանրուք չկա:
Վեկտորական արտադրյալն էլ վկա: