.

May 01, 2014 10:18

Երեկ մի տեսաֆիլմ էի նայում, սահմանային գյուղի երկու կին են խոսում, կռված-կռիվ տեսած... ասում է` տղես գնացել է Ռուսաստան, որ ինձ ու իրեն կարողանա պահի, ասում է` աշխատանք լիներ անեինք, մենք մեզ պահեինք...

Էդ` մենք մեզ պահեինք-ը մի քանի անգամ ասացին:

Այսօրվա Հայաստանում հարստանում են գիտեք ոնց /երևի, տեսականորեն/, այն պաշտոնների հաշվին, որոնք պիտի ծառայեին այդ մարդկանց աշխատանք տալուն, որ մարդիկ արժանապատվորեն իրենք իրենց պահեին, ինչպես և ուզում են` աշխատեն ու պահեն:

Հետո այդ նույները իրենց ավելցուկներից բարեգործություն են բաշխում, հաշվելով, թե ճիշտ վաստակել են, ճիշտ ապրում են... Թողնելով մարդկանց իրենց բարեգործության ու սեփական աշխատանքով ապրելու ցանկության արանքում...

Վերանվանենք այս` աշխատավորների օրը բաշխիչ բարեգործության օր, պարոնայք:

ծառատունկ-շուրջպար, Օպերացիա Թմբուկ, 3 շիշ ձեթ, միջոցառում, պետությունս ՀԿ է

Previous post Next post
Up