Սիրելիներ
Վաղն առավոտյան, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Սուրբ Հարության տոնի առիթով ուխտագնացություն/այց ենք կազմակերպել Տավուշի մարզ Մայիս 2-4 ժամանակահատվածում, որին կմասնակցեն շուրջ 140 հոգի՝ երիտասարդներ, լրագրողներ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ: Ուխտագնացության նպատակն է մեր երախտագիտությունն ու քաջալերանքն հայտնել մեր երկրի սահմանները ամուր և ապահով պահող մեր ժողովրդին ու զինվորներին, ինչպես նաև հայրենասիրությամբ և հոգևոր բարձր գիտակցությամբ զինել մեր երիտասարդներին:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է այցելել.
1. Քաղաք Բերդ
2. Գյուղ Չինարի, Ներքին Կարմրաղբյուր, Մովսես, Այգեպար
3. Մեհրաբի զորամաս և Սուրբ Պատարագ զորամասում
Այցելությունների շարքն իր մեջ ներառում է համերգային ծրագրեր տեղի բնակչության համար, ինչպես նաև հանդիպումներ հոգևորականների, մշակութային գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր տարիքային խմբերի հետ:
Մեր գնահատանքն ու սերը մեր մասնակից հոգևոր հայրերին, արվեստի գործիչներին, լրագրողներին և մեր բոլոր երիտասարդներին:
Հուսալից ենք, որ այս առաքելությունը իր դրական արձագանքը կունենա և փոքր չափով կնպաստի մեր սահմանմերձ ժողովրդի ու սահմանապահ զինվորների հոգևոր, բարոյական ոգու ամրապնդմանը:
Հայցում եմ ձեր աղոթքները առաքելության բարեհաջող ընթացքի և մեր ապահով երթ ու դարձի համար:
սիրով և աղոթքով
Եպիսկոպոս Բագրատ Գալստյան