Apr 26, 2014 08:23
Ջազավուն բան է հնչում երազում: Ես էլ կաթսայանման թմբուկի պես մի բան ունեմ ձեռքիս, նվագախմբի մեջ եմ, պիտի նվագեմ: Շուրջս եմ նայում, թե ինչով խփեմ դրան, էս խմբավարը վռազ ձեռքս մի շերեփ է տալիս: Իմ կոտրված պոչով շերեփը: Պատկերացնում եմ ինչ ձայն կգա դրանով որ խփեմ «թմբուկիս»... Էն էլ էս ատամնացավիս: Վազում եմ մի փայտե բան գտնեմ, եսիմ գտնում եմ թե չէ: Մի խոսքով` նվագում եմ: Արդեն էս փորձությունը պիտի վերջանա, կողքիս թմբկահարը ականջիս է թեքվում, թե` ես վերջը էս երաժշտության ռիթմից բան չհասկացա:
Տո դե ռիթմը որն է, ջազ է, էլի, մի քիչ էլ դուք գլխներիդ զոռ տվեք ոնց նվագեք: Հիմա ես իմ ոչ պրոֆեսիոնալ հալին ինչքան կարողանում եմ, էդքանն եմ տեսնում:
երաժշտություն,
երազ