Նոր տարվա օգուտներից -մեկ

Dec 28, 2012 22:23


Ես հիշեցի, թե ինչու էի նոր տարին սիրում առաջ
Կինո նայել չէր լինում. միանգամից սկսվուււմ էէէէր` Դաս արել ես՞՞՞ ...
կամ`
-Քնի, որ առավոտյան արթնանա
-Կարթնանամ..
-Ոչինչ, շատ քնի:
Վերջակետ:
Իսկ նոր տարվան լիքը կինո կարելի էր նայել
Հիմա ինչ՞՞
Աաա Էլի բան հիշեցի, բայց նոր տարվա հետ կապ չունի: Այսինքն` թե ոնց էինք հաջողեցնում խիստ ռեժիմը խախտել: Հարևանի պապը խուլ էր, շատ բարձր էր միացնում հեռուստացույցը: Ես ու քույրս հենց լավ ֆիլմի ձայն էինք լսում, հեռուստացույցը միացնում էինք, հարևանի ձայնով լսում Ճ
Մի բան էր վատ`  ցանցառ էինք. Որ խնդալու բան էր լինում, չէինք դիմանում, խնդում էինք... Մամաս -պապաս էլ անհանգիստ վազում էին, թե մեզ ինչ եղավ...
Դե, մնացածը պարզ է:
Էս էլ սենց:

յութուբիստներ, ֆիլմ-film-фильм, Մեծեր ու Փոքրեր, մեթոդաբանություն

Previous post Next post
Up