Քաղաքային ու գյուղական ալանիներ

Dec 30, 2012 16:50


Էս ինչ լավություն էր արել քաղաքապետարանը գյուղացիներին. Տակից դուրս չեն գա խեղճերը

Տոնավաճառ էր, բացօթյա: Որոշ բաների գներ շատ էր տարբերվում խանութներինից, մի մասինը` այնքան էլ չէ: Բայց միրգ-բան-չիր` ամեն մեկից մի բան առա: Մինչև առա, կապտեցի ցրտից: Էս մարդիկ ոնց են դիմացել ՞՞՞ Մի քանի օր, առավոտից երեկո, տեղներում կանգնած: Սեղան է, վրան ապրանքը...

- Սաղն էլ լավն են, բայց դու ջոկի:
-Հա էլի Ճ Ձեր աչքին, ագռավի ճտի պես, մի քիչ ավելի լավ է երևում, քան իմ:
-Հա, էդ կա,-խնդում է:

Ես միանգամից այնքան եմ մրսել, որ «բազար» չեմ անում: Ասենք` ես դրանից անել չեմ էլ կարողանում: Ուղղակի որոշում եմ` այդ գնով, ուրեմն ինչքան: 
...- Սիրիայից եք՞՞՞,-կողքի սեղանիկի մոտ են խոսում:
-Այո,-խիստ պատասխանում է կինը:
- Ոնց է դրությունը ՞՞՞,-հարցնում է գյուղացին:
-Շատ վատ,- կինն ավելի խիստ է:
...

Ես բաց եմ թողնում օահը, թե` ինչ-որ բան առավ, թե չէ՞՞ Բայց գյուղացին դեռ կողքիններին, թե ում էր արդարանում.
-...դե, գիտեմ որ վատ է, պատերազմ: Ախր ամեն անգամ հետաքրքրվել չի լինում... ,-հասկանում եմ, որ չի ուզում այնպես ստացվի, թե ավարա տեղն է հարցրել, կամ առևտուրը տաքացնելու համար...

Չիրը: Ներքևի խանութում նույն գինն է: Բայց այստեղ մարդիկ սառած են. Ոչինչ, որ տանել, տուն հասցնելը հարմար չէ: 
-Ալանին ինչ արժե՞՞ ,-սիրածս բաներից է: Ուզում եմ չառնել բայց Ճ
- Աղջիկ ջան, կտրեմ, տես ինչ լավն է, մեջը շաքարավազ չկա...

Այ մարդ, սիրում եմ, լավ դե, կառնեմ, շատ էլ գիտեմ ինչը որտեղ ինչ արժե. Այսպես թե այնպես իմ գին հարցնելը իմաստ չունի այդ առումով:

- Տվեք,-ասում եմ:
- Կտրեմ, -առաջարկում է դեռ: 
- Չէ, ուղղակի տվեք:
- Հավատում ես՞՞
-Հա:
-Մի հավատա. Կտրեմ ...
Էս մարդը շառ է, մտածում եմ, իմ ալանին ինչի է ուզում կտրի հիմա՞՞՞
-Եթե համով չեղավ, անունս ու գյուղն ասեմ, հեռախոս տամ, ինչ ուզում ես` ասա վատ բան...
-Չեմ ասի վատ բան,- ժպտում եմ:

Հիմա սրճում եմ. Շատ լավն է... Անցյալ տարվա առածիս մեջ շաքարը կռճտում էր... Սա իսկը իր նկարագրածն է` մեջը լիքը ընկույզ... Ժպտում եմ էդ մարդուն:

Էս ինչքան մեղք ենք բայց: Մարդը իր արածին գին է դրել, հետն էլ ամաչում է: Ես սառել եմ, բայց արևիս մարդկանց լավություն եմ անում, էլի:
Չիր էլ պետք չի, բայց հենց այդ կնոջն եմ հասնում, երկուսս էլ հազում ենք: 
Նայում եմ ինչ ունի, խնձորի չիր եմ վերցնում: 
-Իմ օրին ես,-ասում է, - հազում ես, ես էլ լրիվ սառա էս քանի օրը... Վառվում եմ, ոնց եմ վառվում, սառը ջուր եմ խմում...

Թեյ չկա այսինքն: 
Էս ինչ է՞՞՞ Ես մի ժամ էլ չկա, փայտացա, էս մարդիկ էս ինչ օրի են՞՞՞

Վաղն էլ պիտի հաշվետվություններ գրեն թե` քաղաքացիներին լավություն ենք արել` գյուղացու անարատ ապրանքը ձեռք բերելու հնարավորություն ենք տվել... Գյուղացուն էլ լավություն ենք արել, արտադրանքը ծախելու հնարավորություն ենք տվել:

Մալոչ:
Էդ որովհետև կողքները ոչ հիմա, ոչ էլ ընդհանրապես չեն կանգնել... 
Հենց տեսնեք գովում ենք իրենք իրենց քաղաքային իշխանությունները, ձեն հանեք, անուն-հեռախոս թող տան, իրենց սարքած անալու շաքարավազի բորշի ու բոշության մասին արտահայտվեմ...

սերկևիլ-նուռ, Մեծեր ու Փոքրեր, Օպերացիա Թմբուկ, միջոցառում, genocide, play-off, Понедельник начинается в субботу

Previous post Next post
Up